Լանա Դել Ռեյը և նրա զուգընկեր Ֆրանչեսկո Կարոզինին նախօրեին՝ սեպտեմբերի 11-ին այցելել են նյույորքյան Սոհո սրճարան, գրում է Spletnik.ru-ն: Երևում է, նրանց սիրավեպը թեժանում է՝ համբույրներ, ձեռք-ձեռքի զբոսանքներ…
Սակայն բոլորին զարմացրել է, որ այդ լուսանկարներում Լանան ուղիղ տեսախցիկին է նայում: Սիրահարված աղջկա համար տարօրինակ պահվածք է: Սակայն դա կարելի է վերագրել նաև աստղի հանրաճանաչությանը և հուսալ, որ այս գեղեցիկ և ներդաշնակ զույգի հարաբերությունները անկեղծ են և անամպ:





















































