Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցով Ղազախստանն ու Ռուսաստանը բանակցում են․ ռուսաստանցի փորձագետ

Հայաստանի հարցով Ղազախստանն ու Ռուսաստանը կուլիսային բանակցություններ են վարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ձևավորմանն ու Հայաստանի անդամակցության ճանապարհին առկա խնդիրներին:

Նա նշեց, որ Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ձևավորման ճանապարհին ակնհայտ դժվարություններ կան, դժվարություններ կան նաև Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցում: Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը Ղազախստանի միջոցով փորձում է տապալել Հայաստանի ինտեգրման գործընթացը: Ադրբեջանի այդ դիրքորոշումը, նրա մեկնաբանմամբ, պայմանավորված է Հայաստանի ոչ միայն տնտեսական հնարավոր աճով, այլև այդ որոշման դիմաց Ռուսաստանը երաշխավորել է ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի անվտանգությունը, որի համար էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի Հայաստանի անդամակցության գործընթացը:

«Ես կարծում եմ, որ հիմա կուլիսային երկխոսություն է ընթանում, առևտուր՝ Ղազախստանի ու Ռուսաստանի միջև, Բելառուսի հետ ևս: Եվ կարծում եմ, որ Պուտին-Նազարբաև փոխադարձ սուր հայտարարությունները, թե Ղազախստանը դուրս կգա այդ նախագծերից, կամ Ղազախստանը երբեք պետություն չի եղել, պայմանավորված են սրանով: Սա մի իրավիճակ էր, երբ կուլիսային գործընթացը փոքր-ինչ դուրս ժայթքեց:

Ղազախստանն արդեն իսկ խոչընդոտներ է հարուցում, ու սա ոչ թե Ղազախստանի, այլ Ադրբեջանի քաղաքականությունն է, Ադրբեջանի, որը մեծ ազդեցություն ունի Ղազախստանի նկատմամբ: Բայց կարծում եմ, որ հիմա Պուտինի, Մոսկվայի համար պատվի հարց է, խնդիր է՝ հասնել Հայաստանի ԵՏՄ անդամակցության: Սա Ռուսաստանի համար կարևոր խնդիր է ամեն տեսանկյունից: Ես ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը կհասնի նրան, որ Հայաստանը դառնա այդ միավորման մի մասը»,- նշեց Սկակովը՝ հավելելով, որ եթե Ալիև-Նազարբաև դուետի հաղթանակի դեպքում կբարձրացվի Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսային անցակետի տեղակայման անհրաժեշտության հարցը, իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է լինի Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ, կարելի է Ղրիմը ևս հիշատակել… «Եթե Ալիև-Նազարբաև այս պահանջը դրվի Հայաստանի առջև, ապա այն հրամայական պետք է լինի նաև ԵՏՄ մյուս անդամ երկրների համար, իսկ այդ երկրները ևս ունեն նման տարածքային խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում