Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մի քանի «սրոկ» նստած Արմենը «ատ դուշի» հաշիվ էր մաքրում դանակի հարվածներով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Սահակյանի գործի դատավարությունը:

Արմեն Սահակյանը Հայաստան է բերվել Ռուսաստանից: Այնտեղ նա ազատ կյանք չէր վայելում: Կալանավայրում էր: Դատապարտվել էր սպանություն կատարելու համար:
Հայաստանում ևս շատ ավելի վաղ հանցանք էր գործել ու փախուստի դիմել:

1999 թվականի մարտի 10-ին Երևանի Խորենացու փողոցում Արմեն Սահակյանը դանակի մի քանի հարվածներով փորձել էր վերջ տալ իր ծանոթ Ս. Պետրոսյանի կյանքին:

Երբ հայտնաբերվել էր Սահակյանի գտնվելու վայրը, վերսկսվել էր սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայ իրավապահները դիմել էին ռուս գործընկերներին՝ դատապարտյալ Արմեն Սահակյանին քրեական գործի քննության ընթացքում Հայաստան տեղափոխելու համաձայնություն ստանալու համար:

Համաձայնությունը տրվել էր, Արմեն Սահակյանը որոշակի ժամանակով տեղափոխվել էր Հայաստան: Հետագայում մի քանի անգամ միջպետական պայմանավորվածություններով երկարացվել էր Սահակյանի՝ Հայաստանում մնալու ժամանակը:

Գործի դատական քննությունը ներկայումս ավարտական փուլում է:

Պաշտոնական հարցում էր կատարվել ՌԴ՝ Հայաստանում Սահակյանի կատարած հանցանքի համար սահմանվելիք պատժաչափին ռուսաստանյան պատժաչափը համակցելու վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտելու նպատակով:

Այս նիստի սկզբում մեղադրող Հակոբյանը հրապարակեց Ռուսաստանից ստացված պատասխանը, համաձայն որի՝ պատժաչափերի համակցում չի կատարվելու: Հայաստանում Արմեն Սահակյանի վերաբերյալ դատավճիռ կկայացվի: Եթե նա դատապարտվի, ապա կուղարկվի ՌԴ՝ այնտեղ սահմանված պատիժը կրելու, իսկ դրանից հետո կրկին կբերվի Հայաստան և այստեղ արդեն կկրի Խորենացու փողոցում կատարած հանցանքի համար նշանակված «հայաստանյան» պատիժը:

Ահա թե ինչքան «որոնված» մարդ է Արմեն Սահակյանը՝ պատժաչափ կրելու առումով: Կալանավայրից կալանավայր է գլորում իր կյանքը, ազատություն դուրս գալու ժամանակ էլ չունի:

Մեղադրողն այսօր մեղադրական ճառ ասաց: Նա առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, ապացուցված գնահատեց և միջնորդեց Արմեն Սահակյանին դատապարտել 9 տարի ազատազրկման:

Պաշտպանական ճառ ասաց ինքը՝ ամբաստանյալը: Իր ինքնաբնութագրական և ինքնապաշտպանական խոսքում նա ասաց. «Ես Սամվելին սպանելու ցանկություն չեմ ունեցել: Մոտիկացել եմ, որ տղավարի, դուշեվնի խոսամ հետը, իմ տոչկա զրենին բացատրեմ: Ասել եմ՝ ամոթ չե՞ս անում, որ քեզ անշնորհք ես պահում: Ես քեզ համար վատը չեմ էղել, ձեր տանը ցեմենտբիտոն եմ արել, ձեր սեղանին իրար հետ մի կտոր հաց ենք կերել: Ուզում էի ատ դուշի, լիցոմ լիցոյի՝ իրար հետ խոսանք, ադին նա ադին, խոսքի օրինակ՝ ինչի իրան ճիշտ չի պահել: Եթե ուզենայի սպանել, կսպանեի, ես մի քանի սրոկ նստած տղա էի, բայց իմ տոչկա զրենին ուրիշ էր, պիտի հասկացնեի, որ նա սխալ ա էղել: Ինքը ինձ խփեց, ես՝ իրան, ընկա, հետո, դե, էդպես ստացվավ: Աստված իրա հետ: Մենք էն տղեն չենք, որ էդպես բան անեինք…»:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը Արմեն Սահակյանը Խորենացու փողոցում մոտեցել էր աշխատանքից մի քանի հոգու հետ տուն վերադարձող տուժողին, առաջարկել էր մի կողմ գնալ ու խոսել նախորդ օրվա վիճաբանության վերաբերյալ:

Առանձնացել էին: Սահակյանը առանց երկար խոսելու հանել էր դանակն ու հարվածներ հասցրել խոսակցին: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի կրծքավանդակի շրջանում պատճառվել էին երկու թափանցող, երկու չթափանցող, որովայնի շրջանում՝ երկու չթափանցող վնասվածքներ:

Ծանր վիրավորված տուժողին անօգնական թողնելով՝ Սահակյանը դեպքի վայրից անմիջապես դիմել էր փախուստի:

Այս դատական նիստում Արմեն Սահակյանը վերջին խոսք չասաց: Իր վերջին խոսքը նա կասի արդեն 2013 թվականի հունվարին: Դատարանի ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց այս գործով դատական նիստն ավելի վաղ նշանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում