Ուկրաինան և Ադրբեջանը քննարկում են ադրբեջանական նավթն ուկրաինական նավթավերամշակող ձեռնարկություններին մատակարարելու հարցը: ՈՒՆԻԱՆ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը:
Պրոդանը հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է նաև ապագայում գործընկերային հարաբերություններ պահպանել Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում: Նախարարը նշել է, որ նախատեսված է հանդիպում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ:
Կողմերը կքննարկեն Ադրբեջանից Ուկրաինա նավթի փոխադրման հարցերը, կխոսեն նաև այլ համատեղ նախագծերի իրագործման մասին:









































