Saturday, 27 04 2024
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Բիոմասսայի մասը

ԱԺ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ դժգոհել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկությունից՝ ասելով, որ Դաշնակցությունը բանավեճում հաղթեց, սակայն քվեարկության ժամանակ «հաղթեց բիոմասսան», այսինքն՝ ձեռքերի քանակությունը:

Վահան Հովհաննիսյանը, իհարկե, իրավացի է, այստեղ երևի թե ասելու բան չկա. Հայաստանի խորհրդարանում իշխանությունը հաղթանակներ տոնում է հենց ձեռքերով, ոչ թե մտքով: Ընդհանրապես, խորհրդարանից դուրս էլ Հայաստանի իշխանության ուժը ձեռքերն են, ոչ թե միտքը, փաստարկը, բանավեճը:

Բայց բանն այն է, որ Դաշնակցությունն այսօր դժգոհում է մի «բիոմասսայից», որի անքակտելի մասն էր կազմում երկար տարիներ՝ սկսած 2003 թվականից, երբ անդամակցեց կոալիցիային և սկսեց ճաշակել արդեն համապետական ընտրություններում այդ «բիոմասսայի» տարած հաղթանակների համը:

Այդ ժամանակ Դաշնակցության համար «բիոմասսան» նեղություն չէր, այլ «նեղ» օրերի ընկեր, երբ, ասենք, Դաշնակցությունը կարող էր չհավաքել խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտ հինգ տոկոսը, բայց «բիոմասսայի» օգնությամբ հայտնվել իշխանական կոալիցիայում, ստանալ նախարարական պորտֆելներ, փոխնախարարական, վարչությունների պետերի պաշտոններ, ունենալ բիզնես քվոտաներ:

Եվ ինչպես այսօր այդ «բիոմասսայի» գործողությունների վերաբերյալ է Վահան Հովհաննիսյանն ասում, որ դրանք գրոշի արժեք չունեն, այնպես էլ գրոշի արժեք չունի Դաշնակցության այսօրվա անկեղծությունը, որովհետև երեկվա դերասանության հիշողությունները դեռ թարմ են, ու Դաշնակցությունը դեռ չի խոստովանել, որ այդ դերասանությունը բավական թանկ է նստել պետության և հասարակության վրա:

Դաշնակցությունը հաճախ է սիրում պատմություն հիշեցնել, երբ խոսքը Հայաստանի ներկայիս արատների մասին է: Եվ այդ հիշեցումները մի ահագին մասով իսկապես տեղին են: Միայն թե Դաշնակցությունը, չգիտես ինչու, բաց է թողնում ոչ վաղ անցյալի պատմության այն մասը, որում ինքը ահագին դերակատարություն ուներ երկրի իշխանական կյանքում և ահագին հարմար էր տեղավորվել այդ կյանքի բազմոցին: Եվ հիմա էլ կարծես թե Դաշնակցությանն ամենևին էլ չոր նստարան չէ, որ բաժին է հասել:

Այնպես որ, Դաշնակցությունը թերևս այժմ բավական էժան է վճարում այն վնասի համար, որ իր կոմֆորմիզմով տվել է հասարակությանն և պետությանը «բիոմասսայի» հետ համագործակցելու հետևանքով:

Ավելին, Դաշնակցությունը այժմ չի էլ վճարում այդ վնասի համար, որովհետև դժվար է ասել, որ Դաշնակցությունն իշխանության մաս եղած տարիներին ավելի լավ վիճակում էր, իսկ այժմ նեղության մեջ է:

Ընդդիմություն դարձած Դաշնակցության վիճակն այսօր ոչնչով ավելի վատ չէ, քան իշխանության եղած ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում