«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիայի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական զարգացումները` մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին:







































