Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Ռուսաստանը Հայաստանում գործընկեր չունի՝ միայն գործիքներ

«Ռուսաստանը Հայաստանում գործընկեր չունի, նա այստեղ գործիքներ ունի: Եվ այդ իմաստով Հայաստանի համար ստեղծվել է շատ ծանր իրավիճակ: Չի կարելի որևէ գերտերության հետ լինել գործիքի կարգավիճակում: Եթե այստեղ որևէ մեկը ասում է, թե ՌԴ-ի գործընկերն է, մոլորեցնում է հասարակությանը: Եվ սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար: Պետք է անպայման փորձել գործընկեր լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին հայտարարությանը և նրա ռուսամետ լինելու հանգամանքին:

Աշոտ Մանուչարյանի խոսքերով, Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին առկա հիմնական երևույթը պատրանքների ստեղծումը և տապալումն է: «Ցանկացած օլիգարխիկ փիլիսոփայություն կրող համակարգ, իսկ այդպիսին են ՀՀ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, պատրանքային է այն իմաստով, որ դրանցից որևէ մեկի հնարավոր հաղթանակը երկրի կյանքում ոչ մի փոփոխության չի բերելու, քանի որ բոլորն ուղղված են հարստության կուտակման փիլիսոփայության հաստատմանն ու պաշտպանմանը: Հիմա կյանքի է կոչվում լրիվ ուրիշ աշխարհ՝ բանական մարդու աշխարհ: Եվ այսօր կյանքի իրավունք են ստանում միայն այն ուժերը և անհատները, ովքեր կլինեն Մարդ մարդու համակարգը առաջարկողները: Որևէ օլիգարխ չի հանդիսանում ուղի, Հայաստանում այսօր գոյություն ունեցող օլիգարխական բոլոր տիպի համակարգերը կործանման ուղի են, և իրենք պետք է հրաժարվեն այդ ուղուց: Հակառակ դեպքում իրենք թիրախ են դառնալու նոր ուղու համար, որը գալիս է հաստատվելու այս աշխարհում»,- ավելացրեց Ա. Մանուչարյանը:

Վերջինս անդրադարձավ նաև նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմասնակցելու դիրքորոշմանը և այդ առումով ՀԱԿ-ի համար ստեղծված իրավիճակին: Չէ՞ որ ՀԱԿ-ը հույս ուներ, որ կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվեր և իրենք նրա շուրջը կհամախմբվեն, կամ էլ ԲՀԿ-ն կպաշտպաներ ՀԱԿ-ի թեկնածուին: Այս դեպքում ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀԱԿ-ում, կամ նախագահական ընտրություններում ինչ պետք է անի այդ ուժը: «Երեխան հույս ուներ, որ ծնողները Նոր տարվան մի խաղալիք կնվիրեին, բայց պարզվեց, որ ծնողները զրկվել են աշխատանքից: Մենք այս կարգի խոսակցություն ենք վարում: Ինձ չի հետաքրքրում ՀԱԿ-ի հույսը, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հույսը, ինձ հետաքրքիր է մեր հույսը: Ա. Մանուչարյանը դժվարացավ ասել, թե արդյոք կառաջադրվի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա կարծիքով` դա առաջ քաշելու համար ֆունդամենտալ հարց չէ: «Բայց կյանքը լի է անակնկալներով: Այսօր շատ ավելի կարևոր է, թե կլինե՞ն մտավոր մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ ՀՀ վարչապետն ու պառլամենտը գործեն կողոպուտի համակարգի, հրոսակախմբի օրենքներով: Այդպիսի բան դիտարկվեց 1998-ին, բայց չիրականացավ: Հիմա ժամանակն է վերադառնալ դրան՝ որպես անցումային լավագույն համակարգի: Լավ կլիներ, որ նույն ՀԱԿ-ն ու մյուս ուժերը փնտրեին մի մտավորականի, որի բարոյական նկարագիրը և կամային մտավոր հատկանիշները որևէ կասկած չեն առաջացնում, որոնք հեղինակություն են ժողովրդի աչքում: Եվ նրանք կարող են Հայաստանում ձևավորել այդ կոնսոլիդացիայի մթնոլորտը` անկախ այն հանգամանքից` կկեղծվե՞ն ընտրությունները, թե` ոչ, կհռչակվե՞ն նրանք նախագահ, թե` ոչ: 98-ին քննարկվում էին Ռաֆայել Ղազարյանի ու Պարգև սրբազանի անունները: Համոզված եմ, որ հիմա էլ այդպիսիք կան, նրանց գտնել է պետք: Ժողովրդի կոնսոլիդացիա է պետք առաջացնել: Այդպիսի կոնսոլիդացված ժողովուրդը ի զորու է թելադրել թե՛ ներսում, թե՛ դրսում»,- եզրափակեց Ա. Մանուչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում