Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կընդգծվի Ղարաբաղյան գործընթացում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, երեկ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո: Ինչպե՞ս եք գնահատում Նալբանդյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու ժեստից հետո վերջինիս նման կոշտ հայտարարությունը:

– Մի քանի կարևոր բաներ կուզեմ ասել. առաջին՝ իբրև Թուրքիայի նոր նախագահ՝ Էրդողանը կարևորություն է տալիս Հայաստանի հարցին (Հայաստանի հարց ասելով՝ նկատի ունեմ Ցեղասպանության, սահմանի և Ղարաբաղյան հարցը), իբրև նախագահ՝ ուզում է նման առաջնահերթություններ դնել, քանի որ դա է խանգարում իրեն: Այսօր Թուրքիայի դիվանագիտությունը որևէ արդյունք չունի, զրո է: Եվ քանի որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է մոտենում, ինքն ուզում է ցույց տալ, որ առաջին գծի վրա պետք է ինքը գտնվի: Երկրորդ՝ իմանալով, որ լարված են հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ուզում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին օգտագործել այդ հանգամանքը, որպեսզի ավելի լարվեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները: Երրորդ՝ այդ քայլով ուզում է այնպես անել, որ ՆԱՏՕ-ն միջամտի Ղարաբաղի հարցին, բայց գիտենք, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ֆրանսիան և թե նույնիակ ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարությունը մի քանի անգամ հայտարարել են, որ ԼՂ հարցը չի մտնում ՆԱՏՕ-ի օրակարգ: Էրդողանը այս քայլով ցույց է տալիս, որ ուզում է այս հարցը դրվի ՆԱՏՕ-ի օրակարգում, որպեսզի ՆԱՏՕ-ն զբաղվի այդ հարցով, այսինքն՝ ուժ տալով Ադրբեջանին, բայց խանգարելով Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, անշուշտ՝ Հայաստանին: Նա ուզում է ցույց տալ, որ ուզում է առաջին գծի վրա լինել, որ Ղարաբաղի հարցը լուծվի՝ իմանալով, որ գլխավորաբար կշահարկի Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները:

– Որքան էլ հոռետեսական կարծիքներ էին հնչում, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այնուամենայնիվ՝ մասնակցելու է: Հնարավոր է՝ տեղի ունենա Սարգսյան-Ալիև հանդիպում: Ի՞նչ կտա այս մասնակցությունը Հայաստանին:

– Կարծում եմ, որ մասնակցելով՝ Հայաստանը, անշուշտ, պետք է ասի, որ ՆԱՏՕ-ն չի կարող այդ հարցով զբաղվել, քանի որ կա Մինսկի խումբ, որը պետք է զբաղվի խնդրով: Երկրորդ՝ ներկա նախագահները, վարչապետները, պաշտպանության նախարարները պետք է ներկա գտնվեն այդ գագաթնաժողովին, իրենց ներկայությամբ պետք է ասվի, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան են զբաղվում խնդրով:

Ինչու է Սերժ Սարգսյանը մասնակցում գագաթնաժողովին. առաջին՝ գիտի, որ Ռուսաստանը լավ վիճակում չէ, Հայաստանը գիտի, որ Ռուսաստանն ուժ է ուզում ցույց տալ նախկին բոլոր խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի նկատմամբ, ուրեմն ուղղակի անկախության և անվտանգության հարց կա: Երկրորդ՝ Հայաստանը, ներկա գտնվելով գագաթնաժողովին, ուզում է ցույց տալ, որ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության համար կարևոր է այդպիսի ժողովներին ներկայությունը:

Երրորդ՝ կարևորն այն է, որ ՆԱՏՕ-ն էլ գիտի՝ այլևս չի կարող այդպես շարունակվել, և եթե հիշում եք, ՆԱՏՕ-ի վերջին երկու գագաթնաժողովները, հայտարարությունները, որ ստորագրում են վերջին օրը, ամբողջությամբ խոսում են պետությունների տարածքային ամբողջականության մասին և ոչ՝ ինքնորոշման: Լավ կլինի երկու նախագահների ներկայութամբ իմանալ՝ արդյոք ՆԱՏՕ-ի պետությունները կստորագրե՞ն հայտարարությունը՝ ասելով, թե մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց Կովկասի համար՝ Ադրբեջանի և Հայաստանի պարագայում չգիտեմ:

– Հայաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, մի շարք միջոցառումներ իրականացնում: Հնարավո՞ր է, որ սա շարժի Ռուսաստանի խանդը, և Պուտինը որոշակի քայլերի դիմի:

– Այսօր Պուտինն ուզում է բոլորին ցույց տալ, որ ինքը հանգիստ մարդ է, խաղաղություն է ուզում, հանդարտեցնում է իրավիճակը՝ սպասելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումներին: Նա ուզում է ցույց տալ, որ ինքը պատրաստ է ամեն ինչի: Սա, իհարկե, սուտ է, ժամանակավոր է և կեղծավորություն: Մենք շուտով կիմանանք՝ Արևմուտքը ինչ որոշում կկայացնի, հետո կտեսնենք՝ ինչպիսի կեցվածք կորդեգրի Պուտինը՝ արդյոք ավելի կո՞շտ կեցվածք կորդեգրի ՆԱՏՕ-ի որոշումներից հետո, թե՞ դրանք չափավոր պետք է լինեն՝ հաշվի առնելով այն, որ ՆԱՏՕ-ն չափավոր կեցվածք դրսևորեց Ռուսաստանի նկատմամբ: Այս պահին սա է իրականությունը:

– Ի՞նչ ակնկալել ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովից՝ հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը բաց է թողել ՆԱՏՕ-ի վերջին երկու գագաթնաժողովները:

– Այո, նա չի մասնակցել, քանի որ միջազգային նախկին կացությունը չենք կարող համեմատել այսօրվա դժվարին կացության հետ: Երեք-չորս տարի առաջ չկար Ուկրաինայի ճգնաժամը, հիմա կա, ուղղակի պատերազմ է: Այսօր իմանալով, որ անվտանգության հարց կա թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Կովկասում՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն օգտագործելով, ուզում է ավելի աշխույժ քաղաքականություն մշակել Ռուսաստանի դեմ, և ինքնաբերաբար բոլոր պետությունները, որոնք Ռուսաստանին դրացի են համարում, պետք է մասնակցեն կամ գոնե իմանան՝ ինչ պետք է անեն, քանի որ արդեն սա ինքնիշխանության և անվտանգության հարց է: Սերժ Սարգսյանը գնում է գագաթնաժողովին՝ չափելու մթնոլորտը, թե արդյոք Արևմուտքը Ռուսաստանի հանդեպ ի՞նչ հոգեբանական վիճակում է, և ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր խորհրդային նախկին հանրապետությունների հանդեպ: Եվ լավ է, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ գագաթնաժողովին:

– Դուք Ձեր վերջին հարցազրույցում ասում էիք, որ սահմանի լարվածությունը եթե շարունակվի, ապա մինչև այս գագաթնաժողով:

– Այո, այդպես էի ասում: Այսօր կացությունն ավելի հանգիստ է Ղարաբաղի սահմանին, որովհետև ռուսները ուզում են իմանալ՝ ինչպես է վարվում Արևմուտքը Ռուսաստանի հետ: Հետո կտեսնենք՝ ինչ կպատահի, բայց մեկ բան կա, որ ռուսները չէին իմանում՝ Հայաստանի զինվորների որակը, և ոչ մեկը չգիտեր: Հայաստանի զինվորների այսպիսի դիմադրությունը օգոստոսի սկզբին ցույց տվեց մեր ուժը, որ բոլորը իմանան՝ այլևս չի կարելի խաղալ մեզ հետ, որևէ մեկը եթե ուզում է խաղալ մեզ հետ, շատ զոհեր պետք է ունենա: Սա է խնդիրը: Սա նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը երաշխավորում է Հայաստանի բանակը, իսկ Արևմուտքը, մանավանդ Միացյալ Նահանգները կարևորություն են տալիս այն պետություններին, որ հաղթում են պատերազմներ, և սա ՆԱՏՕ-ի ականջում է, ՆԱՏՕ-ն գիտի՝ եթե բան պետք է փոխվի տարածաշրջանում, ապա ոչ՝ Վրաստանի հետ, որովհետև եղած-վերջացած է, իրենց ձեռքում է, ոչ Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանի բանակը տկար է, և այս մասին Արևմուտքն ու Միացյալ Նահանգները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի պետությունները գիտեն: Մեկ պետություն կա, որ զորավոր բանակ ունի, և կարևորություն պետք է տան այդ պետությանը՝ Հայաստանին: Ինչ պետք է անել… կտկարացնե՞ն հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև, ուրեմն այստեղ է գաղտնիքը, և պետք է Արևմուտքը լուծի այդ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում