Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Պետության դեմ հայտարարված սրբազան «ատկատ»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հայտարարել է, որ «ատկատների» խնդիրը լուծված չէ և ներկայացրել է բյուջետային ծախսերի հերթական չարաշահումների շարանը: Այն, որ Հայաստանում «ատկատների» խնդիրը լուծված չէ, Իշխան Զաքարյանն ու նրա ղեկավարած Վերահսկիչ պալատը չէ, որ պետք է ակնառու դարձնեն հայաստանցիների համար: Վերջիվերջո, Հայաստանը շատ փոքր երկիր է, և ամեն ինչ առավել քան տեսանելի է, առանձնապես բացահայտումների կարիք նման պարզ երևույթի մասով, ինչպիսին «ատկատն» է՝ չկա:

Ինչպես կարող էր «ատկատների» խնդիրը վերացած լինել, երբ Հայաստանի վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը մի քանի շաբաթ առաջ քաղաքաշինության փոխնախարար է նշանակում Հակոբ Բեգլարյանին՝ մարդու, որը պետական գնումների գործակալության ղեկավարն էր և պաշտոնից ազատվել էր Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ դեռ, երբ Սերժ Սարգսյանը արեց «ատկատների» թեմայով հայտնի խորհրդակցությունը: Կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանին հեռացրին այդ խորհրդակցությունից հետո, այսպես ասած` տաք հետքերով, փոխարենը, սակայն, Հովիկ Աբրահամյանը «տաշած քարը» գետնին չթողեց և նրան նշանակեց փոխնախարար:

Եվ ուրեմն` ինչպես կարող ենք ասել, որ Հայաստանում «ատկատների» խնդիրը լուծված է, ով կարող է նման բան ասել, և ընդհանրապես` այդ ամենը տեսնելու և հասկանալու համար ով ունի Իշխան Զաքարյանի բացահայտումների կարիքը:

Մյուս կողմից` ինչպես կարող է «ատկատների» խնդիր լուծվել մի երկրում, որտեղ Վերահսկիչ պալատի նախագահի թանկարժեք դղյակի խնդիրն է այդպես էլ մնացել անլուծելի: Այսինքն` այդպես էլ պարզ չեղավ, թե ով էր այդ թանկարժեք ներդրումն արել Իշխան Զաքարյանի համար, ինչ բիզնես ծրագրով էր արել, ինչի դիմաց և ինչ մոտիվներով: Ուրեմն` ինչպես կարող է երկրում բյուջեի ծախսերի վերահսկման հարց լուծվել, եթե Վերահսկիչ պալատի նախագահի դղյակի ծախսերի հարցը անգամ, նման պարզ ու հասարակ հարցը չի լուծվում ամիսներ շարունակ:

Ինչպես կարող է «ատկատների» հարց լուծվել, եթե մինչև այսօր դատախազությունը որևէ աղմկոտ գործ չի բացել «ատկատների» թեմայով, իսկ գլխավոր դատախազը ոչ միայն դուռը համբուրելով հեռանում է, այլ նրան նույնիսկ նոր պաշտոն են տալիս՝ Քննչական կոմիտեի ղեկավար, երևի որպեսզի այժմ էլ նոր կառույցի միջոցով քողարկի «ատկատների» պատասխանատուներին:

Հայաստանում մի հարց է մինչև այսօր իդեալականորեն լուծված՝ իշխանությունների ցինիզմի հարցը: Այս հարցը լուծված է իսկապես անշրջելիորեն, և քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, պետք է վստահ լինել, որ «ատկատների» հարց երբեք չի լուծվելու, և Իշխան Զաքարյանը միշտ էլ խոսելու բան կունենա: Առավել ևս, որ ոչ ոք նրան չի ասի, թե բացատրի որտեղից այդ խոսքերդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում