«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Կան»-ից կրած պարտությունից և մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքի կորստից հետո իր թիմին կոչ է արել ուղղել սխալները:
«Բարկացած եմ: Ֆիզիկապես մենք ավելի լավ էինք պատրաստված, սակայն նման արդյունք ունեցանք: Այժմ ես ցանկանում եմ հաղթել: Մենք պետք է առավելության հասնենք հաջորդ խաղում, այլապես կսպանեմ ֆուտբոլիստներին»,- նշել է մասնագետը:






































