Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ՀՀԿ-ում չեն ցանկանում մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանին

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր այդ հարցազրույցում որևէ նոր միտք, նոր գաղափար կամ նոր քննադատություն չի հնչեցրել, որ մեկնաբանելու անհրաժեշտություն առաջանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով նախկին նախագահի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը օգոստոսի 28-ին ռուսական «Նոև Կովչեգ» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ կրկին քննադատել էր ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը և շեշտել էր, որ իր նախագահության տարիներին Հայաստանի տնտեսությունը մեծ զարգացումներ է ունեցել: Նախկին նախագահն ասել է, թե պետք է առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: «Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման»,- հայտարարել է նա:

Այդպիսով նա գործող իշխանություններին անուղղակիորեն մեղադրել էր ամեն գնով և ոչ թե տնտեսության աճի արդյունքում բյուջեն լցնելու, արդար մրցակցային միջավայրի, մանր ու միջին բիզնեսի բացակայության մեջ: Փոխարենը շեշտել էր, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում տնտեսական աճի տեմպը 2.5 անգամ ավելի մեծ էր, քան համաշխարհային տնտեսական աճը:

«Եթե ուշադիր կարդաք Ռ. Քոչարյանի նախորդ հարցազրույցները, կտեսնեք, որ որևէ նոր բան չկա, որ մեկնաբանեմ: Եվ ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը, ինչպես ինքն է նշել, երբ կգա ակտիվ քաղաքականություն, այն ժամանակ էլ ես մեծ սիրով կհայտնեմ ինչպես իմ անձնական, այնպես էլ մեր թիմի տեսակետը»,- նորից կրկնեց Հ. Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում