Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Որևէ նոր շեշտադրում չկար. Շարմազանովը չի մեկնաբանում Քոչարյանի հարցազրույցը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս խուսափում է անդրադառնալ Քոչարյանի քաղաքական ծրագրերին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատական հարցազրույցին:

Նա նախ տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներ: «Սեպտեմբերի 6-ին կկայանա կուսակցության խորհրդի նիստը, որը կքննարկի կուսակցության առաջիկա անելիքներն ու աշնանային նստաշրջանը»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք սահմանադրական բարեփոխումների հարցը, և ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ որոշ ուժեր դեմ են այդ բարեփոխումներին, նա ասաց, որ եթե մենք խոսում ենք համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին, ապա առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ հասնել համակարգային բարեփոխումների:

«Այն քաղաքական ուժերին, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, հռետորական հարցով դիմեմ՝ ինչի՞ն են դեմ, ի՞նչ փաստաթուղթ են տեսել, որ դեմ են: Ինչի՞ն են դեմ, և այդ քաղաքական ուժերն իրենց մտցնում են փակուղի, քանի որ ժողովրդավարությունն առանց երկխոսության ժողովրդավարություն չէ, իսկ մենք՝ որպես քաղաքական իշխանություն, դրա կողմնակիցն ենք: Մինչև նախագահական ընտրությունները այդ ուժերից ոմանք իրենք էին խոսում բարեփոխումների մասին, հիմա իրենց կարծիքը 180 աստիճանով փոխել են: Անհասկանալի է ու զարմանալի նրանց դիրքորոշումը, երբ մինչև իքս ժամն ասում են, որ դրանք անհրաժեշտություն են, իսկ այսօր կամ լռում են, կամ ասում են, որ դա պետք է անել իգրեկ ժամից հետո»,- ասաց Շարմազանովը:

Խոսելով քառյակի պահանջներից՝ նա ասաց, որ դրանք չեն քննարկվել: Նրա հավաստիացմամբ՝ ՀՀԿ-ն ունի ընդգրկուն օրակարգ, որի մեջ ներառված են թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական բարեփոխումներ, որպեսզի երկիրը հասնի դրական արդյունքների: «Նախ իրենք իրենց կետերը պետք է քննարկեն: Անլուրջ է ժողովրդավարական երկրներում խոսել վերջնաժամկետներով»,- նկատեց նա:

ՀՀԿ ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղյակ է ՀՀ երկրորդ նախագահի հերթական հարցազրույցից և կարող է ասել, որ որևէ նոր շեշտադրումներ հիմնականում չկան: «Չեմ կարծում, որ մեկնաբանելու կարիք ու անհրաժեշտություն կա: Առաջին անգամ չէ, որ նախկին նախագահները հանդես են գալիս հարցազրույցներով, և երկրորդ նախագահի շեշտադրումները նոր չեն: Մեկնաբանության կարիք չեմ տեսնում, նոր շեշտադրումներ չկան»,- ասաց նա: Դիտարկմանը, թե համաձա՞յն է երկրորդ նախագահի տեսակետների հետ, նա արձագանքեց՝ ասելով, որ կիսում է միայն ՀՀԿ-ի տեսակետները: Նա խուսափեց խոսել նաև երկրորդ նախագահի հնարավոր վերադարձից՝ հորդորելով իրեն չուղղել հարցեր նրա քաղաքական ծրագրերից:

Անդրադառնալով Թուրքիայում Էրդողանի երդմնակալությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանն ու հրավերքին՝ նա ասաց, որ Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո իրենք որոշում կայացրին, և ՀՀ կողմից երդմնակալությանը մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարն ու հանձնեց ՀՀ նախագահի նամակն էրդողանին: «Ես կարծում եմ, որ այս հրավերը արդարացված է, որովհետև հրավեր ուղարկելով՝ ՀՀ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ինքը Հայոց ցեղապանության դատապարտման կողմնակիցն է, հրավեր ուղարկելով՝ ՀՀ-ն ցույց է տալիս, որ ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե Էրդողանը գա Հայաստան, սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի իշխանություններն ընդունում են եղեռնագործությունը և վերջ են դնում ժխտողական քաղաքականությանը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում