Ռոքնռոլի վարպետ Չակ Բերրին և օպերային դիրիժոր Փիթեր Սելլարսը ստացել են Ստոկհոլմի շվեդական երաժշտական Polar Music Prize մրցանակը, հայտնում է Billboard-ը:
Polar Music Prize-ի կոմիտեում նշել են, որ 87-ամյա Բերրին ժամանակակից երաժիշտների մեծ մասի վրա է ազդեցություն ունեցել:
«Կիթառի ամեն կատարում ու սոլո, որ կատարել են կիթառահարները վերջին 60 տարում, պարունակում է Չակ Բերրիի ԴՆԹ-ն: Rolling Stones-ը, Beatles-ն ու միլիոնավոր այլ խմբեր նրանից են սովորել նվագել»,- կարծում են շվեդական մրցանակաբաշխության կազմակերպիչները:
Բերրին անձամբ չի կարողացել ներկա լինել տոնակատարությանը առողջական խնդիրների պատճառով: