Սառա Ջեսիկա Փարքերի թողարկած աշուն-ձմեռ նոր հավաքածուում գերակայում են չեզոք գույները, դասական և կանացի գծերը, որոնք անկասկած դուր կգան դերասանուհու երկրպագուհիներին, գրում է Spletnik.ru-ն:
Կոշիկները հետաքրքիր անուններ են կրում՝ օրինակ, Blythe մոդելը անվանվել է դերասանուհի Բլայթ Դանների պատվին, մեկ այլ զույգ էլ անվանվել է ոճաբան Պատրիշի Ֆիլդի պատվին, մազերի ոճաբան Սերժ Նորմանը նույնպես արժանացել է այդ պատվին, դերասանուհու քրոջ պատվին է անվանվել Rachel մոդելը:
Ընդ որում, այս հավաքածուում կոշիկներից բացի պայուսակներ էլ են ընդգրկված:

















































