Wednesday, 01 05 2024
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Ինչո՞ւ են խոշորները ավելի շատ հարկեր վճարել 2011թ. հունվարին

Այս միտումը պահպանվելու դեպքում փոքրերի վիճակը փոքր-ինչ կթեթևանա:

«Ժամանակ» օրաթերթի նախորդ համարներում մենք անդրադարձել ենք Պետական եկամուտների կոմիտեի կողմից մոնիտորինգի ենթարկվող խոշոր հարկատուներին և նրանց վճարած հարկերին:

2010թ. օրինակ` մեր խոշոր հարկատուները էականորեն ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերը, քան բյուջեի հարկային եկամուտների աճի միջին տեմպն է եղել: Սա նշանակում է, որ խոշորներից հետո եկողները շավ ավելի մեծ չափով են ավելացրել բյուջե վճարվող հարկերը: Ընդ որում` սա այն դեպքում, երբ խոշոր հարկատուների եկամուտները միջինում ավելի շատ են աճած եղել, քան մյուս հարկատուներինը:

Սակայն 2011թ. հունվար ամսվա պատկերը, բարեբախտաբար, փոխվել է: Խոշոր հարկատուները էականորեն ավելի շատ են ավելացրել իրենց կողմից բյուջե վճարվող հարկերը, քան հարկային եկամուտների աճի տեմպն է եղել: Այսպես, ըստ օրերս ՊԵԿ-ի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների մոնիտորիգի 2011թ. հունվար ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծականի», մոնիտորինգի ենթարկվող 440 հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ծավալը աճել է 47.2%-ով:

Մյուս կողմից, ըստ ֆինանսների նախարարության հրապարակած 2011թ. հունվար ամսվա պետական բյուջեի կատարման օպերատիվ հաշվետվության, 2011 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.7%-ով, այսինքն` էականորեն ավելի քիչ, քան խոշորների ավելացրած հարկերի չափն է:

Նշենք նաև, որ բացարձակ թվով 2011թ.-ի հունվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 21.6 մլրդ դրամ, ինչը կազմում է 2011թ.-ի հունվար ամսին հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 61.4 %-ը: Ավելին` նման մեծ չափով հարկային մուտքեր 440 խոշոր հարկատուներն ապահովել են այն պարագայում, երբ իրենց իրացումից ստացված հասույթը նվազել է: Այսպես, նրանց հասույթը կազմել է մոտ 139 մլրդ դրամ, ինչը 4.6%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշից:

Այսինքն` ստացվում է, որ թեև իրացումից հասույթը այս խոշոր կազմակերպությունների համար նվազել է, սակայն նրանք էականորեն ավելացրել են բյուջե վճարվող հարկերը, որոնք կազմել են բյուջեի ողջ հարկային եկամուտների ավելի քան 60 տոկոսը:

Սա, իհարկե, դրական միտում է: Եվ եթե այսպես շարունակվի, ու խոշորները իրենց եկամուտների նվազման պարագայում ավելի մեծացնեն իրենց վճարած հարկերի ծավալը, ապա նրանց դերը մեր տնտեսությունում կնվազի, իսկ բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում կաճի:

Սակայն վստահ չենք, որ այս միտումը կշարունակվի, քանի որ 2009 և 2010 թվականներին էլ եղել են ամիսներ, երբ խոշոր հարկատուները ավելի մեծ չափով են ավելացրել իրենց վճարած հարկերը, սակայն մի քանի ամիսների կամ տարվա կտրվածքով հակառակ միտումն է արձանագրվել: Կարող ենք նաև ենթադրել, որ իրականում այս տարվա հունվարին փոքրերի հաշվին բյուջեն լցնելը որոշակի խնդիրներ է առաջացրել իշխանությունների համար, այդ պատճառով էլ նրանք հավաքվել և «մուծվել» են, հակառակ դեպքում այս լարված քաղաքական իրավիճակում հետևանքները կարող էին ծանր լինել իրենց համար:

Նշենք ևս մեկ կարևոր հանգամանք: Այս 440 խոշոր հարկատուների մոտ հարկային ստուգումների արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ գումարների չափը 2011թ. հունվարին կազմել է 194 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է ավելի քան երկու անգամ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այս տարվա հունվարին մեր հարկայինը համեմատաբար «դաժան» է գտնվել խոշորների նկատմամբ:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում