Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոսկվան բացահայտում է՝ ինչու է պետք պատերազմ․ «Ղարաբաղյան պատերազմը՝ ճնշում Եվրոպայի վրա»

Լեռնային Ղարաբաղում հերթական լարվածության սրումը արևմտյան (ԱՄՆ-ի գլխավորությամբ) և արևմտյան աշխարհին չպատկանող երկրների գլոբալ առճակատման հետևանքն է: Նրանք փորձում են ձևավորել այլընտրանքային՝ Արևմուտքին հավասար գործընկերական քաղաքական մոդել, snob.ru պորտալում գրում է լրագրող Մաքսիմ Շևչենկոն: Ժամանակակից աշխարհն ամբողջությամբ կախված է դոլարից, և նրա էմիսիան, կարգավիճակը և արժեքը, առաջին հերթին, կախված է ԱՄՆ-ի կամքից: 2008թ. ճգնաժամն աշխարհին սովորեցրեց, որ ամերիկյան հիփոթեկի հետ կապված խնդիրները կարող են փլուզել համաշխարհային տնտեսությունը:

Հարավային Կովկասում պատերազմը, հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի (ըստ էության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև) ուղղակի սպառնալիք է Եվրոպայի էներգետիկ հաղորդակցության միջոցներին: Բաքու-Ջեյհան, Բաքու-Բաթումի և Բաքու-Փոթի խողովակները Եվրոպայի համար առանցքային են: Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը միջոց է՝ զգուշացնելու համար Եվրոպային, որ նա կարող է հայտնվել էներգետիկ շրջափակման մեջ: Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն ունի ճնշման օջախներ, որոնց հետ Եվրոպայում պետք է հաշվի նստեն, քանի որ թերթաքարային գազի մասին բոլոր խոսակցությունները ապագայի խոսակցություններ են, կարծում է Շևչենկոն:

Ադրբեջանի և Հայաստասնի ԶԼՄ-ներն արդեն փոխանակվում են ահարկու արտահայտություններով և զենք են ճոճում: բայց Լեռնային Ղարաբաղում պատերազմ չի լինի: Ո՛չ Հայաստանը, ո՛չ առավել ևս Ադրբեջանը շահագրգռված չեն հակամարտության սրմամբ: Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում բլիցկրիգեր չեն լինում: Զենքը, այդ թվում հետևակային, հասել է հզորության այնպիսի մակարդակի, որ տանկերի կամ ինքնաթիռների քանակի գերազանցությունը որևէ առավելություն չի տալիս: Հենց դրա համար էլ Ուկրաինայում խփված կործանիչների և պայթեցված տանկերի թիվն այդքան պատկառելի է:

Ձգձգվող պատերազմը կարող է Ադրբեջանում հանգեցնել մեծ թվով մարդկային զոհերի, դասալքության և անկայունության: Բաքվին ռազմական սցենարը միանշանակ ձեռնտու չէ, գրում է վերլուծաբանը: Վերջին տարիներին Ադրբեջանը ցուցաբերում է տպավորիչ աճ տնտեսության և ֆինանսների ոլորտում, նրա մայրաքաղաքը վերածվել է հետխորհրդային տարածության ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, զարգացման ներուժը դեռ սպառված չէ: Ադրբեջանի էլիտան պատրաստ չէ դա զոհել:

Ղարաբաղյան հակամարտության սրումը, ըստ Շևչենկոյի, կրում է դեմոնստրատիվ բնույթ: Իզուր չէ, որ Իլհամ Ալիևը շատ արագ համաձայնվեց բանակցությունների. նա հասկանում է, որ Ադրբեջանը բավական հեշտ ապակայունացվող երկիր է: Նրա տարածքից 5 շրջան գտնվում է Հայաստանի ձեռքում, դե ֆակտո դրանք պատկանում են Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի, ինչպես հայերն են անվանում, անկախ տարածքին, գրում է Շևչենկոն: Մինչև վերջ լուծված չէ լեզգիները խնդիրը. լեզգիական ժողովրդական շարժումը գոյություն ունի և կարող է ակտիվանալ, չնայած վերջին երկու տարիներին այն համաձայնության է հասել Ադրբեջանի հետ: Խնդիր կա նաև ավարական գործոնի հետ Զաքաթալայում և Բելաքենում, վահաբական գործոնի հետ: Ի վերջո, Ադրբեջանը վախենում է շիական կրոնաքաղաքական շարժման ազդեցության աճից, որին խրախուսում է Իրանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանի համար պատերազմը դառնում է ոչ անվտանգ նախաձեռնություն. Միաժամանակ նա ստիպված կլինի պատերազմել Ռուսատսանի հետ, քանի որ վերջինս կապված է Հայաստանի հետ ՀԱՊԿ պայմանագրով, իսկ դա իր հերթին կհանգեցնի Իրանի հետ հարաբերությունների վատթարացման, որը Հայաստանի դաշնակիցն է: Որոշ ժամանակ առաջ Բաքուն փորձեց համաձայնության գալ Իրանի հետ ադրբեջանական խողովակներով իրանական էներգառեսուրսների փոխադրման վերաբերյալ, բայց Իրանը նման քայլի չդմեց, ամենայն հավանականությամբ Մոսկվայի հետ խորհրդակցելուց հետո:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը պետք է դիտարկել համաշխարհային առճակատման համատեքստում, որի նպատակն է համաշխարհային քաղաքական գործընթացների վերահսկումը:

Ե՛վ հսկայական ծավալների հասած ուկրաինական կոնֆլիկտը, և՛ ղարաբաղյան կոնֆլիկտը, որն այժմ հաջողվեց մարել, և՛ Վրաստանում իրավիճակի պոտենցիալ ապակայունացումը, և՛ քաղաքական ապակայունացման այլ օջախներ արդի համաշխարհային քաղաքականության գործոններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում