Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եթե պատերազմ լինի, մենք՝ մայրերս, զենք կվերցնենք. Մարգարիտա Խաչատրյան

Եթե պատերազմ լինի, մենք՝ մայրերս, զենք կվերցնենք և մեր տղաների փոխարեն կկռվենք: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանն ու պատերազմի վերսկսման վտանգին:

Նա նշեց, որ իրականում մենք երբևիցե չենք ունեցել զինադադար, մենք պաշտոնապես հայտարարել ենք, թե 94թ.-ից զինադադար ունենք, բայց չենք ունեցել: Ունեցել ենք դարանակալված թշնամի, որը ճակատ առ ճակատ պատերազմի դուրս չի գալիս, բայց դարանակալված՝ կյանքեր է խլում: Ըստ նրա՝ դա վախկոտության մի աստիճան է, որին մեր երեխաները պաշտպանում են՝ իրենց բռունցքով պաշտպանելով հայրենիքը, ինչի վառ ապացույցն է մեր տղաների հերոսությունը. իրենք իրենց հենակետում հայրենիքի պաշտպանության համար զոհվում են:

«Մենք՝ սևազգեստ մայրերս, պատվով ենք տանում նման վիշտը, քան սգում ենք անպատիվ ապրելու համար: Նրանց մայրերին կոչ կանեմ ու կհորդորեմ. կյանքեր խլելով, մայրերին սև հագցնելով՝ երբևիցե հայի ոգին չեն կարող կոտրել: Հայրենիքը մեկն է, ճակատագիրը մեկն է, ուստի մեր մայրերին մաղթում եմ ուժ, կորով, համբերություն, քանի որ վառ ապացույցն է, որ մենք կանգնած ենք մեր բալեքի կողքին և սատար ենք կանգնելու մեր բանակին, մեր հայրենիքին, մեր բալեքին: Եթե Աստված ոչ անի, պատերազմ լինի, մենք՝ մայրերս, զենք կվերցնենք և մեր տղաների փոխարեն կկռվենք»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Հարցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի հնարավորություն կա՞, նա պատասխանեց՝ ոչ: «ՀՀ-ն չի պատրաստվում լայնածավալ հարձակումների, որովհետև մեր երդումն ու նշանաբանն է խաղաղ ճանապարհով լուծել Արցախի խնդիրը և ոչ թե զինվորի կյանքի գնով»,- ասաց նա՝ հավելելով, որ չի տեսնում ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն, քանի որ հայ զինվորի ոգին այնքան բարձր է, որ հայ ժողովուրդն իր համբերությամբ կարողանում է իր հայրենիքը պաշտպանել:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում