Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Ժամանակի տրակտորը»

Պարզվում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի նվիրած տրակտորները կարող են նաև առգրավվել: Համենայնդեպս, կուսակցական չինովնիկները այդպես են բացատրում տեղեկությունները, որ ԲՀԿ-ի նվիրած տրակտորները հետագայում հետ են վերցվում և կարող են տարվել այլ տեղեր` նվիրելու նպատակով: Այսինքն` «Բարգավաճ Հայաստանն» ունի բազմամյա նվիրաբերման տրակտորներ, որոնք տրվում են, նկարահանվում, տեղեկությունը տարածվում է ամենուր, իսկ հետո արդեն, երբ կրքերը մի քիչ հանդարտվում են, տրակտորները վերցվում են ու «վերանվիրվում» այլ համայնքների:

«Բարգավաճ Հայաստան»-ի այս տեխնոլոգիան կարելի էր նաև կատարելագործել, եթե տրակտորները ունենային, ասենք, աղավնիների կամ շների հատկություն և ինքնուրույն ետ գային: Եղել են այդպիսի «հնարամիտներ», որոնք աղավնի կամ շուն են վաճառել, իսկ հետո վաճառված կենդանիները փախչել են ու վերադարձել իրենց նախկին տերերի մոտ: ԲՀԿ-ի տրակտորներն էլ կարող էին նվիրվել, իսկ հետո ինքնաբերաբար վերադառնալ ԲՀԿ: Այդ կերպ աղմուկը շատ ավելի քիչ կլիներ, ոչ ոք չէր տեսնի, թե ինչպես ԲՀԿ-ն եկավ ու տարավ:

Այս ամենը զավեշտալի է, սակայն իրականում սրանում առկա է հայաստանյան այսօրվա ողբերգությունը, երբ հիշում ենք, որ տրակտորների այս աճպարարությունը կազմակերպող ուժը, այսպես ասած, «միասնական ընդդիմության» հույսն է, և բոլորը սպասում են, թե ինչ որոշում է կայացվելու տրակտորների «մեծ» շարժի արանքում: Երբ քաղաքական աճպարարությունը դառնում է պետականության ապագայի հռչակված հույսը, ընդ որում` գիտական կամ ակադեմիական հիմնավորմամբ մասսաներին մատուցված, դա արդեն ոչ թե ճանապարհ է դեպի ապագա, այլ դեպի անցյալ: Այսինքն` ինչպես որ տրակտորներն են հետ վերցվում, այդպես էլ Հայաստանն է հետ «վերցվում» դեպի անցյալ` ապագա փոխանցվելու փոխարեն:

Այդ տեսանկյունից Հայաստանում ոչ թե «միասնական թեկնածու», այլ «միասնական աճպարար» օպերացիան է իրականացվում, որում ներգրավված ուժերը Հայաստանը տեղափոխում են ժամանակի մեջ՝ ներկայից դեպի անցյալ:

Այսինքն` Հայաստանում փորձ է արվում միասնական ջանքերով ինչ-որ ժամանակի մեքենա ստեղծել, որի միջոցով երկիրը կտարվի հետ՝ ինչքան որ հարկ կլինի: Միայն թե այս դեպքում ժամանակի մեքենայի փոխարեն, ըստ էության, գործ ունենք «ժամանակի տրակտորի» հետ, որը կապահովի բարոյաքաղաքական հետընթացի հռնդյունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում