Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Եգիպտոսը Թուրքիային նախազգուշացրել է դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին

Եգիպտոսի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի իշխանությունների կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում Կահիրեի միջնորդական դերի սուր քննադատությունը և նախազգուշացրել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը հանդես է գալիս խաղաղ առաքելությամբ, որը զինադադար և հակամարտող կողմերի միջև հետագա բանակցություններ է նախատեսում: Իսրայելը ընդունել է զինադադարի առաջարկությունը, սակայն ՀԱՄԱՍ շարժումը երկար բանակցություններից հետո մերժել է այն:

Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը հուլիսի 18-ին կտրուկ քննադատել է Եգիպտոսի ղեկավարությանը՝ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին «բռնակալ» անվանելով և հայտարարելով, թե «զինադադարի բանակցություններում չի կարելի հույսը դնել Կահիրեի վրա»:

Շաբաթ օրը հրապարակված Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի գործերով հավատարմատարը շաբաթվա մեջ երկու անգամ կանչվել է եգիպտական ԱԳ նախարարություն:

Նրան հայտարարել են այն մասին, որ Էրդողանի «վրդովեցուցիչ» հայտարարությունները թելադրված են «գաղափարական նեղ շահերով», որոնք իբրև թե թուրք վարչապետին կապում են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի հետ: Կահիրեն նախազգուշացրել է նաև հնարավոր բացասական հետևանքների մասին, որոնց պատճառը կդառնան նման արտահայտությունները:

Եգիպտա-թուրքական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից և դրան հաջորդող արյունահեղություններից հետո: Էրդողանը կտրուկ քննադատել է եգիպտացի զինվորականների գործողությունները, որոնք ուղղված էին տապալված նախագահի կողմակիցների դեմ:

Թուրքիան և Եգիպտոսը 2013թ. օգոստոսին խորհրդակցությունների նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին: Նոյեմբեր ամսին Եգիպտոսը թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ իր եգիպտացի դեսպանին իրենց երկրներում անցանկալի անձ հայտարարեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում