Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սննդամթերքի անվտանգության ծառայության պետը հանդիպեց կաթնամթերք արտադրողների հետ

Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ հանդիպում կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց ներկայումս կաթի-կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիները:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը: Ա.Բախչագուլյանը նշեց, որ այդ խնդիրները պետք է լուծեն միասին՝ թե՛ Ծառայության և թե՛ կաթնամթերք արտադրողների համատեղ ջանքերով, և հատկապես սանիտարահիգիենիկ խնդիրների դեպքում պետք է ոչ միայն խոսել, այլ նաև գործել:

Ծառայության պետը ներկայացրեց, որ հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենքներ, որոնց միջոցով ավելի մանրամասն կներկայացվեն տնտեսավարողների կողմից հսկողական և Ծառայության կողմից վերահսկողական ընթացակարգերը:

Ծառայության պետն անդրադարձավ նաև պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին, որոնք հիմնականում առնչվում են բաղադրությանն ու մակնշմանը: Նա հայտնեց, որ նոր օրենքներով կան գործիքներ, որոնցով կարգավորվում է կաթնամթերքի արտադրության գործընթացը: Առաջինն աուդիտն է, այսինքն՝ Ծառայության կողմից որակի բարելավման համար խորհրդատվության ապահովումը տնտեսավարողներին, իսկ երկրորդը՝ դիտարկումը ոչ միայն վաճառքի կետերում, այլ նաև արտադրամասում և պահեստներում:

Աբրամ Բախչագուլյանը նշեց նաև, որ Ծառայության կողմից մշակվել է և արդեն հրատարակվել է ոլորտը կարգավորող«Կաթի և կաթնամթերքի արտադրություններում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ուղեցույց», որում հստակ նշվում են ոլորտի հսկման կրիտիկական կետերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հանդիպմանը ներկա տնտեսավարողներին տրամադրվեց տվյալ ուղեցույցը:

Կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտում անցկացվող ուսումնասիրության հետ կապված առաջարկություններով հանդես եկան նաև արտադրողները, քննարկվեցին առկա խնդիրների լուծման ուղիները, նաև Մաքսային միությանն անդամակցելու ընթացքում առաջ եկող փոփոխությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում