Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Գրիշա Վիրաբյանի գործով դատարանը թույլ է տվել դատական սխալ . «Փաստինֆո»

«Փաստինֆոն» գրել է.

ՀՀ վերաքննիչ դատարանը ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքի գործով մասնակիորեն բավարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Մովսեսյանի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը քննության առնելու վերաբերյալ» որոշումը, որով ամբողջությամբ բավարարվել էր դիմող Գրիշա Վիրաբյանի բողոքը:

Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, ՀՀ դատախազությանը պարտավորեցրել է վերացնել «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հ.Բաբայանի՝ 2004թ. օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ թույլ տրված` Գրիշա Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը:

Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:

Եվրադատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են՝ իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար:

Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրադատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերն ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրադատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դիմող Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ համարելով հիմնավորված՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի՝ 30.08.2004թ. որոշումը վերացնելու մասին` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, որն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներով ձևավորված իրավական մոտեցումներին:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիշյալ որոշումը կայացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից եւ թույլ տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել փաստել, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված իր բողոքով Գ.Վիրաբյանը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությանը փոփոխություն մտցնել համայնքների դատախազի՝ 30.08.2004թ. որոշման մեջ և քրեական գործը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, հակառակ դեպքում քրեական գործն ուղարկել դատարան, որտեղ հրապարակային բաց դատի պայմաններում ևս կապացուցի իր արդարությունը:

Բողոքաբերի այս պահանջը, վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի բխում գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից, հետևաբար՝ Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև դատախազի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 11.08.2004թ. որոշում է կայացրել քրեական գործի մասով՝ Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության և վնաս պատճառված արարքը քրեական օրենսգրքով օրինաչափ համարվելու պատճառով, իսկ նշված որոշումը վերացնելու և Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Գ.Վիրաբյանի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի՝ 26.08.2004թ. որոշմամբ ամբողջովին մերժվել է:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում