Սլովենիայի նախագահական ընտրությունների վճռական փուլը երկրի գործող նախագահ Դանիլո Թյուրքի և նախկին վարչապետ Բորտ Պահորի միջև կընթանան կիրակի:
Նոյեմբերի 11-ի ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել է Պահորը՝ հավաքելով ձայների 40%-ը և գրեթե 5%-ով անցել է Թյուրքին:
Կիրակի Սլովենիայում քվեարկություն կընթանա հակակառավարական ցույցերի ֆոնի ներքո:
Facebook սոցիալական կայքի միջոցով կազմակերպված հանրահավաքի ժամանակ կառավարությանը կոչ են արել հրաժարական տալ:
Վերջին ակցիան, որին մասնակցել է մինչև տասը հազար մարդ, տեղի է ունեցել շաբաթ երեկոյան և վերաճել է փողոցային բախումների ոստիկանության հետ:
Բողոքի ակցիաները սկսվել են կառավարության այն հայտարարությունից հետո, երբ նշվեց, որ կրճատվելու են բյուջետային ծախսերը, որպեսզի խուսափեն պետության սնանկության սպառնալիքից: 2009թ-ից տնտեսության անկումը ավելացել է 8%-ով, իսկ գործազրկության մակարդակը հասել է 12%-ի:










































