Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ինչու ենք հայերս առավել հաճախ տառապում տեսողական խնդիրներով. Կատարակտայի բացառիկ վիրահատություն (18+)

«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարը ներկայացնում է ամենատարբեր բարդության վիրահատական միջամտություններ՝ առաջատար բժշկական հաստատությունների վիրահատարաններից: Միայն մեր հաղորդման շրջանակներում բժիշկ մասնագետը վիրաբուժական գործողություն կատարելու հետ միաժամանակ ներկայացնում է միջամտության ընթացքն ու մանրամասները:

Տեսողության հետ կապված խնդիրներ ունեն շատերը: Նման խնդիրների դեպքում մարդն առաջինը դիմում է ակնոցի օգնությանը: Սակայն միշտ չէ, որ ակնոց կրելով հնարավոր է լինում վերականգնել տեսողությունը: Ի՞նչ անել այս դեպքում:

Տեսողության հետ կապված խնդիրներ է առաջացնում նաև կատարակտա կոչվող հիվանդությունը: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ էնդոկրին համակարգի խախտումները՝ նյութափոխանակություն, շաքարային դիաբետ:

Հիվանդության առկայությունը կարող է պայմանավորված լինել ժառանգական գործոնով, ինչպես նաև օրգանիզմի բնականոն ծերացման գործընթացով: Կատարակտայի ժամանակ աչքի բյուրեղիկը մասամբ կամ ամբողջությամբ կորցնում է թափանցիկությունը: Մինչ այժմ բուժման լավագույն տարբերակը վիրահատական միջամտությունն է:

Վիրահատական մեթոդներից ամենահաճախ կիրառվում են կատարակտայի էքսրակապսուլյար էքստրակցիայի և ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակները:

Կատարվում է կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիա՝ հետին խցիկային ոսպնյակի իմպլանտացիայով: Վիրահատությունը կատարում է «Մեդ Լայն» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի վարիչ, ակնավիրաբույժ Վահե Նանյանը:

Ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով կատարված վիրահատությունը դիտեք «Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարի հաջորդ թողարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում