Saturday, 11 07 2026
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

«Ստեփանակերտի օդանավակայանը միանշանակորեն պետք է գործի» ԼՂՀ ԱԳՆ ղեկավար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տված մեկնաբանությունները ARMENIA Today-ի թղթակցին.

Ինչո՞վ է պայմանավորված Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքների մեկնարկի հետաձգումը, և կա՞ն արդյոք կոնկրետ ժամկետներ օդանավակայանի գործարկման համար։

–Օդանավակայանը միանշանակորեն գործելու է: Ձգձգումը պայմանավորված է տեխնիկական հարցերի լուծմամբ: Երբ բոլոր աշխատանքներն ավարտված լինեն, և օդանավակայանը պատրաստ կլինի առանց դադարի աշխատելու, այդ ժամանակ էլ կիրականացվեն թռիչքները:

Կարծիք կա, որ համաշխարհային կենտրոնները թույլ չեն տա թռիչքներ իրականացնել, և որ օդանավակայանը դիտարկում են լոկ իրենց շահերի շրջանակում, մասնավորապես, հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի տեղափոխման համատեքստում։

–Օդանավակայանի վերագործարկման որոշումը կայացվել է Արցախի իշխանությունների կողմից, որն ունի բացառապես մարդասիրական բնույթ, այսինքն դա արվել է ԼՂՀ բնակչության ազատ տեղաշարժի ապահովման նպատակով:

Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք առկա պայմաններում խաղաղապահների մուտքը։

–Այսօր փաստ է, որ Արցախի իշխանությունները ցանկանում են վերագործարկել օդանավակայանը` ղեկավարվելով իրենց բնակչության շահերով: Պետք է առաջնորդվել փաստերով, և ոչ թե մեկնաբանություններով կամ ենթադրություններով:

Այսօր շատ է խոսվում ռազմական գործողությունները վերսկսելու հավանականության մասին: Ի թիվս այլ հիմնավորումների, նշվում է նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգը պաշտպանելու ՆԱՏՕ-ին ուղղված խնդրանքը։

–Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մեծացումը պայմանավորված է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով և սադրանքներով: Ղարաբաղն ու Հայաստանը հանդես են գալիս որպես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ։ Ես համոզված եմ, այդպիսին է նաև միջազգային հանրության տեսակետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում