Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցամամբ՝ այն բանից հետո, ինչ Իրանի առաջարկով ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) և Գազ արտահանողների պետությունների միությունը (GECF), ազգային նավթաքիմիական ընկերության գործադիր տնօրեն Աբդուլհուսեին Բիյաթը առաջարկել է OPEC-ի նման ստեղծել Նավթաքիմիական արդյունաբերության արտադրողների կազմակերպություն:
Տվյալ առաջարկն արվել է մի քանի երկրների, որոնք հանդիսանում են նավթաքիմիական արդյունաբերության խոշորագույն արտադրողներ ու սպառողներ, ինչպես նաև Իրանի առևտրային գործընկերներ: Բիյաթի խոսքերով՝ ներկայումս համաշխարհային շուկայում գոյություն ունի նմանատիպ կառույցի ստեղծման անհրաժեշտություն:







































