Sunday, 16 06 2024
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի

Բանկը վաճառել է Փայլակ Հայրապետյանի հերթական գույքը

«Ամերիաբանկը» հերթական անգամ վաճառքի է հանել գործարար, սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանի՝ բանկում գրավադրված անշարժ գույքի հերթական մասը: Այս անգամ վաճառքի է հանվել Հայրապետյանին պատկանող «Ծովազարդ» հյուրանոցային համալիրը: Հայրապետյանի բոլոր ջանքերը՝ կանգնեցնել միջդատական փուլում իր գրավադրված ունեցվածքի վաճառքը, ապարդյուն են անցնում:

«Եթե այդ գործընթացներում ներգրավված է նախկին վարչապետը, ապա ամեն ինչ էլ հնարավոր է: Հենց նա ժամանակին իրավունք տվեց այս երկիրը քանդել, քանդեցին ու հիմա էլ շարունակում են քանդել: Էս երկրի տուն քանդողը հենց մեր բանկերն են: Ամեն ինչ անում են, որ վարկ վերցնողը տանուլ տա, որ նրա ունեցվածքը, տունը, հողը, մեքենան մնա իրենց: Իսկ այդ ամենաթողության, հանցագործների հովանավորը արդեն երկար տարիներ Տիգրան Սարգսյանն էր»,- ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանն «Ամերիաբանկում» գրավադրել էր 33 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, որպեսզի գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ ադամանդի արդյունահանման գործ սկսեր: Սուքիասյանն Աֆրիկայի Սիեռա Լեոնե պետությունից պետք է ադամանդի հումքը բերեր Հայաստան, որտեղ էլ պետք է մշակվեր այն: Բանկը գումարը տրամադրել էր Սուքիասյանին, բայց բիզնես-ծրագիրը, ինչպես հայտնի է, կյանքի չկոչվեց, ինչի պատճառով էլ բանկը սկսեց վերցնել և վաճառել Հայրապետյանի գրավադրած գույքը: Նախ՝ նրանից խլեցին «Հայաստան» հանրախանութի շենքը: Որոշ ժամանակ առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, գնեց Հայրապետյանին պատկանող Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը, դրանից հետո վաճառվեցին գործարարին պատկանող մանկապարտեզի շենքը և մի շարք այլ հաստատություններ:

«Ինձ արդեն տեղյակ չեն էլ պահում, իրենք իրենց վաճառում են: Ասում եմ՝ գոնե սպասեք, թող նախաքննություն լինի, դատ-դատաստան լինի, հետո ինչ ուզում եք՝ արեք: Նախագահին եմ գրում, դատախազին եմ գրում, բայց բոլոր այդ գրությունները գնում են քննիչի մոտ, ու ոչ մի արդյունք»,- հավելեց Հայրապետյանը:

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի պաշտպանի այն հայտարարությանը, թե Սուքիասյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և Փայլակ Հայրապետյանի դեմ քրեական գործ հարուցվի, Հայրապետյանը դա որակեց «անգրագետ էշություն»:

Հավելենք նաև, որ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումից հետո դեռևս որևէ առերեսում տեղի չի ունեցել օֆշորային սկանդալի հերոսների միջև, ոչ էլ Հայրապետյանն է հրավիրվել լրացուցիչ հարցաքննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում