Չինաստանը հայտարարել է ավիակրի վրա կործանիչի հաջորղ վարէջքի մասին: Այս մասին հայտնել է Չինաստանի ռազմաօդային ուժերի աղբյուրը: «Սիխու» պետական տեղեկատվական գործակալությունը նշել է, որ «Լյաոնին» ավիակրի վրա վայրէջք է կատարել J-15 կործանիչը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Չինաստանը լուրջ դժվարությունների է բախվում նավային ավիացիայի բնագավառում: Թռիչքի և վայրէջքի տեխնիկան ամենադժվարին խոչընդոտն է համարվել կործանիչը լիարժեք գործարկելու ճանապարհին:
Առաջին չինական ավիակիրը նախագծվել է խորհրդային ծանր հածանավի հիմքի վրա: Այն ձեռք է բերվել Ուկրաինայից 1998-ին` երկաթի գնով: Իսկ սեպտեմբերի վերջին արդեն ավիակիրն ընդգրկվել է ուսումնավարժական տեխնիկայի կազմում:








































