Saturday, 11 07 2026
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ

ԲՀԿ-ՀՅԴ կոնսուլտացիաներն ամեն ինչի մասին են, բացի «նախագահի թեկնածուից»

 «Առաջին լրատվական» զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

 

– Պարոն Համբարձումյան, ԲՀԿ-ն իր կոնսուլտացիաների առաջին փուլն ավարտել է և երկրորդին է պատրաստվում: ՀՅԴ-ն նոր է սկսել ու չի բացառում շրջափուլն անցնելու հավանականությունը: Չե՞ք կարծում, որ այդպիսով կոնսուլտացիաներին մասնակցող քաղաքական ուժերը ընդամենը քաղաքական դաշտը զբաղեցնելու, ևս մեկ ամիս այդ քննարկումներով լցնելու ու իրենց քննարկումների կենտրոնում պահելու հարց են լուծում:

– Այդպես չէ, և ժամանակ լցնելու խնդիր չկա: Իրոք, շահագրգիռ քննարկումներ են գնում, և այդ քննարկումները կարևոր են կուսակցությունների դիրքորոշումները հստակեցնելու համար: Դրանք բովանդակային քննարկումներ են և ունեն ընդգրկուն օրակարգ: Մեզ համար շատ կարևոր է, թե տարբեր քաղաքական ուժեր ինչ դիրքորոշում ու մոտեցում ունեն մեր առաջ քաշած կարևորագույն խնդիրների մասին: Ինչ վերաբերում է երկրորդ շրջափուլով քննարկումներին, ապա ԲՀԿ հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել ենք, որ մեր քննարկման ընթացքում պայմանավորվածություն ունենք հանդիպումների շարքն ավարտելուց հետո մեկ անգամ ևս հանդիպել, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկերը ունենալ: Քաղաքական ուժերի հետ հանդիպումներից բացի, մյուս շաբաթ նախատեսում ենք ավելի լայն ֆորմատով նաև հասարակական կառույցների, ԶԼՄ-ների, շահագրգիռ այլ անհատների մասնակցությամբ քննարկել մեր առաջարկած օրակարգը: Մեր խնդիրը չէ միայն խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումներ անել, մենք կարծում ենք, որ դրանք այն հարցերն են, որ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի ու ժողովրդի համար: Եվ մենք խնդիր ունենք մեր առաջարկած օրակարգային հարցերի վերաբերյալ իմանալ ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հասարակության կարծիքը:

– Բայց դուք հարցերի այնպիսի գլոբալ շրջանակ եք վերցրել, որ այս մեկ ամսվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերի հետ այն լիարժեք քննարկելն ու դրա արդյունքում նախագահի թեկնածու ընտրելն այնքան էլ իրատեսական չէ:

– Ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ եթե մենք հիմա կենտրոնանանք անձի շուրջ, շատ ավելի անցանկալի իրավիճակներում կհայտնվենք: Կարևորն այն քաղաքական ծրագիրն է, այն քաղաքական պլատֆորմը, որը պետք է իրականացվի մեր երկրում: Եվ ձեզ վստահեցնում եմ, որ անձի վրա կենտրոնանալն այս պարագայում այնքան էլ ճիշտ չէ: Կարծում եմ, որ հասունացել էր այդ հարցերը արծարծելու պահը, դրա համար էլ նման արձագանք եղավ: Առաջիկա նախագահական ընտրությունները լավ առիթ են, որ քաղաքական ուժերն իրենց դեմք ու դիմագծով հանդես գան, հստակ ներկայացնեն, թե ով որ հարցում ինչ դիրքորոշում ունի: Այսինքն` ընդունո՞ւմ են, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, ընդունո՞ւմ են, որ մեր երկրի քաղաքական համակարգում պետք է լուրջ փոփոխություններ արվեն, որ մեր երկրի սոցիալական քաղաքականության հիմքում դրվի կենսապահովման նվազագույն զամբյուղը և այլն:

– Որքան էլ ասեք, թե ճիշտ չէ անձի վրա կենտրոնանալ, միևնույն է, այս պարագայում ընտրելու ենք անձին: Խորհրդարանական ընտրություններ չեն:

– Ես մեր մոտեցումներն եմ ներկայացնում: Եթե ժամկետի հետ կապված խնդիր եք տեսնում, մեր երկրում օրենքով հստակ սահմանված ժամկետ կա, թե նախագահի թեկնածուները երբ են առաջադրվում: Եվ եթե այդ ժամկետը նախատեսված է, ուրեմն ենթադրվում է, որ դա բավարար է նախագահի թեկնածու առաջադրելու և ընտրարշավ կազմակերպելու համար: Մենք մեր երկրի օրենքները հաշվի առնելով՝ գործընթացները տանում ենք առաջ:

– Այնուամենայնիվ, տպավորություն, նույնիսկ վերլուծական կարծիք կա, թե այդ կոնսուլտացիաները նախաձեռնվել են, որպեսզի լցնեն այն ժամանակը, մինչև ԲՀԿ-ն կհայտարարի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին: Կարծես թե ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի որոշումն էլ պայմանավորված կլինի ԲՀԿ որոշմամբ:

– Այդ տպավորություններն ու կարծիքները իրականության հետ ոչ մի կապ չունեն, դրանք ընդամենը տարբեր շահագրգիռ ԶԼՄ-ների տեսական ենթադրություններն են:

 – Իսկ նախագահական ընտրությունների դեպքում նորմա՞լ է, որ թեկնածուների առաջադրվելուց մեկ ամիս առաջ հայտնի չէ, թե ով է լինելու իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը:

– Ինչ-որ բան փոխվե՞լ է, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանն ավելի շուտ է հայտարարել: Մեր երկրում կա ընդունված օրենք, օրենքով ամրագրված ժամկետ, և այդ ժամկետի շրջանակներում ամեն մի քաղաքական ուժ իր մարտավարության ու պատկերացումների շրջանակում շարժվում է առաջ:

– Կարծիքներ կան, թե ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի այս կոնսուլտացիաների ետևում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, կա նաև հակառակ տեսակետը, թե դա ձեռնտու է Ս. Սարգսյանին, և ոչ թե դա ձեր երկու կուսակցությունների ինքնաբուխ նախաձեռնությունն է:

– Ես չգիտեմ, թե ում ետևում ով է կանգնած,  բայց հաստատ գիտեմ, որ ՀՅԴ ետևում կանգնած են ՀՅԴ շարքերը: ՀՅԴ-ն Հայաստանում այն քաղաքական ուժն է, որը միշտ պահել է իր ինքնուրույնությունը, անկախությունն ու սկզբունքայնությունը… Մեր քաղաքական օրակարգերը մենք ենք ձևավորում, և դրանք պահի նպատակահարմարությունից ելնելով չի, որ ձևավորվում են… Ոչ ոք չի կարող մեր հայտարարության մեջ մատնացույց անել որևէ կետ կամ դրույթ, որ նախկինում չենք ասել…

– Ըստ որոշ կարծիքների` ՀՅԴ-ում երկու կողմնորոշում կա՝ քոչարյանամետ և սարգսյանամետ:

– Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կա:

– Չեմ կարող բացառել:

– Ես խորհուրդ կտամ բացառել, որովհետև հակառակը պնդելու համար հիմքեր չունեք: Քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ ՀՅԴ-ում նման բան չկա և չի կարող լինել: Մեր կազմակերպական կառույցը, մեր 122-ամյա կենսափորձը, մեր ընթացակարգերը, գաղափարաբանությունը և մարդկանց տեսակը բացառում են անձնակենտրոն կողմնորոշումները:

– Որքա՞ն է հավանական, որ ՀՅԴ-ն սեփական թեկնածու առաջադրի:

– Դա ամենացանկալի տարբերակն է: Մեր  համար ամենացանկալի տարբերակը սեփական թեկնածուով հանդես գալն է` այն պարզ տրամաբանությամբ, որ ցանկացած քաղաքական ուժ իր ծրագրերը լավագույնս կարող է իրականացնել իր թեկնածուի միջոցով:

– Բայց չէ՞ որ անկախ Հայաստանի ընտրական պատմության մեջ ՀՅԴ-ն, ճիշտ է, ունի կայուն ընտրազանգված, բայց դա նրան հաղթելու հնարավորություն չի տալիս: Այս պարագայում ճիշտ չէ՞ հիմնական թեկնածուներից մեկին պաշտպանելը և ոչ թե սեփական թեկնածու առաջադրելը:

– Նախորդ մեկ-երկու ընտրությունների փորձը դեռևս չի նշանակում, թե հետայսու ևս պետք է այդպես լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում