Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Տարածաշրջանային պայքար պատերազմի և խաղաղության համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել  է, որ շփման գծում դիվերսիաները արգելակում են բանակցային գործընթացը: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայում Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա և կլինի երկխոսության կառուցողական շարունակություն: Շփման գծում կորուստները դարձել են սարսափելի կանոնավորությամբ արձանագրվող միջադեպեր, և ակնհայտ է, որ տարածաշրջանում սկսվել է պատերազմի և խաղաղության բուռն պայքար, դինամիկ պայքար, որի մի կողմում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան են, մյուս կողմում՝ համանախագահ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: ԱՄՆ-ը և Ֆրանսիան ամեն կերպ փորձում են Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, որի միջոցով հնարավորություն կլինի պահել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ հանդիպման կայացմանը:

Երևանում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «նախապատրաստված» հանդիպումները կարևոր են և դինամիկա կհաղորդեն գործընթացին: Այստեղ «նախապատրաստված» բառը բավական էական նշանակություն ունի, քանի որ Լավրովն ակնհայտորեն ակնարկում է, որ Փարիզի հանդիպումը նախապատրաստված չէ և արդյունավետ չի լինի: Խնդիրն այն է, որ երբ Լավրովը մի քանի օր առաջ էլ Բաքվում էր, նրա հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, որ Փարիզում հանդիպելու հրավեր ստացել են, սակայն սպասում են Ֆրանսիայից ավելի մանրամասների, թե ինչպես է լինելու հանդիպումը: Այսինքն՝ ակնհայտ է փարիզյան հանդիպման վերաբերյալ, կամ ավելի շուտ՝ հանդիպման հեռանկարի վերաբերյալ ռուս-ադրբեջանական մոտեցումների ընդհանրությունը. նրանք երկուսն էլ ակնարկում են հանդիպման «չնախապատրաստվածության» մասին: Այլ կերպ ասած՝ այս պահին ուղղակի հրաժարվում են հանդիպումից: Եվ սա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանի նախաձեռնությամբ փորձ է արվում բանակցային գործընթացին զուգահեռ ձևաչափ ձևավորել Թուրքիայի մասնակցությամբ, որի մասին մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպմանը խոսել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն: Նա հայտարարել էր հակամարտության կարգավորման գործընթացում համատեղ ջանքերի մասին, այն դեպքում, երբ Թուրքիան որևէ լծակ չունի ֆորմալ իմաստով ներգրավված լինելու կարգավորման գործընթացում:

Մոսկվան Արևմուտքին Կովկասից դուրս մղելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության համար Անկարային ըստ ամենայնի խոստացել է ներգրավել բանակցության գործընթացում որևէ կերպ: Իսկ դրա համար առաջնային պայման է տորպեդահարել Մինսկի խմբի գործընթացը, որպեսզի անարդյունավետության պատճառաբանությամբ առաջ քաշվի այլ ձևաչափերի հարց:

Միևնույն ժամանակ, Մինսկի գործընթացի տորպեդահարմանը զուգահեռ, անհրաժեշտ է թեժացնել լարվածությունը սահմանին՝ դա էլ վերածելով Մինսկի խմբի «անարդյունավետության» վկայության, որ խումբը լավ չի գործում, և այդ պատճառով էլ սահմանում միջադեպերն ավելանում են: Պատահական չէ, որ միջադեպերի կապակցությամբ անհանգստություն հայտնում են միայն Վաշինգտոնն ու Փարիզը, Մոսկվան զենքի մատակարարման նոր փուլն է քննարկում Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանի դեսպանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում սահմանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում