Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու Օլանդի հրավերը. «Արմենպրես»

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացն առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքը արտացոլում է այդ հանձնառությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Պարո՛ն դեսպան, Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ի Ձեր ելույթի ժամանակ դուք նշեցիք վեց տարրերի և սկզբունքների մասին, որոնք Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքն են կազմում: Այս սկզբունքները նաև բանկցությունների սեղանին են: Ո՞ր սկզբունքների շուրջ է որ կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության չեն գալիս:

-Այս սկզբունքներն ու տարրերը հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, սակայն մանրամասները հստակեցնելու ու բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները բավարարելու համար հետագա բանակցությունների անհրաժեշտություն է զգացվում: Ոչ մի բան դեռ վերջնական չէ, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել ամբողջական փաթեթի վերաբերյալ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է, որպեսզի քննարկվեն այս տարրերը ու համաձայնություն կայացվի բանակցություններ սկսելու վերաբերյալ, որը կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը:

Դուք նաև նշել էիք, որ բանակցությունների մեկնարկից հետո կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: Ի՞նչ միջոցներ ի նկատի ունեք:

-Վերջին տարիներին շրջանառվել են մի շարք գաղափարներ սահմանին կամ շփման գծի երկայնքով լարվածություն թուլացնելու ու թափանցիկությունը մեծացնելու և միտումնավոր կամ պատահական սրացումների հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ: Կարևորն այն է, որ կողմերը այդպիսի միջոցների վերաբերյալ համաձայնության գան՝ լավագույնս հնարավորություն ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողության համար:

Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդական դիվանագիտության ջանքերը ադրբեջանցիների ու հայերի միջև շփումներ ապահովելու ուղղությամբ:

-Վերջին տարիներին ժողովրդական դիվանագիտության մասով որոշակի լավ աշխատանք է տարվել, սակայն ավելին է անհրաժեշտ: Եթե մենք իրապես ձգտում ենք տևական կարգավորման, ապա պետք է մեծացնենք տարածաշրջանի ժողովուրդների մասնակցությունն ու նրանց միջև կապերը:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի` որպես երրորդ կողմի լիակատար մասնակցության վերաբերյալ:

-Խաղաղության տևական համաձայնագրի մասով հաջողության հասնելու համար այն պետք է արտացոլի առնչվող բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք կանոնավոր այցելում ենք Լեռնային Ղարաբաղ՝ խորհրդակցելու դե-ֆակտո իշխանությունների հետ և կշարունակենք ապահովել, որ նրանց ձայնը լսելի լինի:

Ադրբեջանական զինուժի կողմից Հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների արդյունքում շարունակում են հայ զինվորներ ու քաղաքացիներ սպանվել: Մասամբ, դա պայամանավորված է նաև ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություներով: Արդյո՞ք Մինսկի խմբի ձևաչափը Արդբեջանի կառավարության վրա ճնշելու լծակներ չունի` ստիպելու վերջինիս վերջ տալ իր ռազմատենչ հռետորաբանությանը և առհասարակ լուծել հրադադարի փխրունության հարցը: Բոլորովին վերջերս միջադեպ տեղի ունեցավ Նախիջևանի հետ սահմանին, որը կարծես նոր երևույթ է:

-Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել նվազեցնել այն գործողություններն ու հռետորաբանությունը, որ կարող է լարվածություն ստեղծել և վնասել բանակցային գործընթացին, ինչպես նաև շփման գծին կամ միջազգային սահմաններին կատարվող բռնությունները: Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա և այս կարգի սադրանքները սոսկ դանդաղեցնում են առաջընթացը դեպի մեր ընդհանուր նպատակ, այն է` խաղաղ, կայուն կարգավորում, որը տարածաշրջանի ժողովուրդների համար կապահովի անվտանգություն ու բարեկեցություն, որին նրանք արժանի են:

Որո՞նք են լինելու Մինսկի խմբի հետագա քայլերը: Ե՞րբ տեղի կունենա համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան:

-Ես շարունակում եմ հուսալ, որ մոտ ապագայում կարող ենք կազմակերպել մեկ այլ հանդիպում երկու նախագահների միջև՝ շարունակելու անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընթացած կառուցողական երկխոսությունը: Ես սպասում եմ մեր բանակցային քննարկումների շարունակմանը, հնարավորինս շուտ` լինի տարածաշրջանում, թե այլուր, չնայած այս պահին մեր հետագա հանդիպումների ժամանակացույցը դեռ հստակեցված չէ: Հուսով ենք՝ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերը: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի կոչը «կառուցվածքային բանակցություններ» վարելու վերաբերյալ ևս մեկ հնարավորություն է կողմերի համար խաղաղության գործընթացը առաջ տանելու համար:

 

Հարցազրույցն ամբողջութամբ՝ «Արմենպրես»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում