Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Լիբանանի նախագահի հարցում հայ համայնքի դիրքորոշումը մնում է անհայտ

Լիբանանում նախագահական ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով: Երկրի ղեկավարի պաշտոնը դեռևս թափուր է. նախկին նախագահի լիազորություններն արդեն դադարեցված են: Լիբանանի Ազդակ թերթի խմբագիր Շահան Կանդահարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե առաջին անգամ չէ, որ ընտրությունները ժամանակին չեն լինում:

«Եղել են նախադեպեր, երբ երկարաձգվել է նախագահի պաշտոնավարությունը, սահմանադրության շրջանցում է տեղի ունեցել, ԱԺ-ն քվեարկել է, և նախագահը երկարաձգել է իր պաշտոնավարությունը, բայց այս անգամ նախագահը չի ցանկացել իր լիազորությունները շարունակել և Սահմանադրությամբ ճշտված ժամկետում արդեն պաշտոնաթող է եղել: ԱԺ-ն չի կարողացել նոր նախագահ ընտրել, հիմնական պատճառը համալիբանանյան համաձայնության բացակայությունն է, այսինքն` չի հաջողվել պատգամավորների, խորհրդարանական որևէ կողմի մեծամասնությանը անհրաժեշտ քվեներն ապահովել և նոր նախագահ ընտրել»,- ասաց նա՝ հավելելով, որ առայսօր, այս պահի դրությամբ որևէ համախոհություն, համաձայնություն չկա նախագահի թեկնածուի շուրջ, թեպետ կան, իհարկե, պատկերացումներ:

Կանդահարյանի խոսքով՝ եթե խորհրդարանի մաս կազմող կամ ընդհանրապես Լիբանանի քաղաքական դաշտի մաս կազմող գլխավոր ուժերի միջև չկայանա համաձայնություն, ընտրությունը չի լինելու, որևէ թեկնածուի չի հաջողվի ընտրվել, միաժամանակ նշեց, որ Լիբանանում նման ճակատագրորոշ որոշումները նաև արտաքին շրջանային ուժերի կողմից պետք է համաձայնեցվեն՝ Սաուդյան Արաբիայի, Իրանի, այսինքն՝ պիտի լինեն նաև որոշակի առումով միջազգային հարթության վրա համաձայնության նախադրյալներ, ուրեմն՝ ընտրությունը նաև պայմանավորված է շրջանային, միջազգային խաղացողների այլ ուժերի համաձայնությամբ:

«Իհարկե, չի բացառվում, որ այդ համաձայնությունը լինի: Մենք այդ փորձառությունն ունենք: Եթե ուժերը չհամաձայնեն, այդտեղ կլինի քաղաքական անորոշ, լարված իրավիճակ, նաև՝ պետության մաս կազմող հենասյուները՝ օրենսդիր մարմինը, գործադիր իշխանությունը, նախագահությունը, կլուծարվեն, իսկ երբ այդ ուժերը համաձայնեն՝ որոշակի առումով, մենք դրա դրական ազդեցությունը կզգանք, և գործընթացներն իրենց հունով կգնան: Այս պահի դրությամբ՝ սա է իրավիճակը»,- ասաց նա:

Կանդահարյանը նշեց, որ հայ համայնքը դեռևս իր դիրքորոշումը չի հայտնել, որովհետև գիտակցում է, որ պետք է լինի համալիբանանյան համաձայնություն, քաղաքական անորոշությունից դուրս գալու միակ ճանապարհը ազգային երկխոսությունն է, և սա հայ համայնքի ընտրանքն է: Հարցին՝ արդյոք հայ համայնքի դիրքորոշումն այս հարցում միասնական է լինելու, նա պատասխանեց, որ հնարավոր է՝ համազգային խնդիրների շուրջ համայնքը միակամ լինի, բայց լիբանանյան առումով կարող է նաև որոշ բազմակարծություն լինել:

«Համենայն դեպս, բացառված չի նաև, որ եթե ընդհանուր լիբանանյան համախոհություն լինի, հայ համայնքը ևս տարբեր քաղաքական շրջանակներով միաձայն դիրքորոշվի: Նախատեսված ժամկետն արդեն ավարտվել է, պետք է ԱԺ-ն նիստ հրավիրի, բայց այդ նիստը կարող է իմաստ չունենալ, եթե էդ համաձայնությունը չլինի: Այդ համաձայնությունը պիտի լինի բանակցությունների արդյունքում, որից հետո նիստը եթե հրավիրվի, իմաստ կունենա և կզբաղվի նաև նախագահի ընտրության օրակարգով. Լիբանանում, գիտեք, ԱԺ-ն է ընտրում նախագահ: Նախորդ նախագահն արդեն լիազորություններ չունի, պաշտոնաթող է եղել, նախագահական աթոռը թափուր է, ոչ ոք չի զբաղեցնում դեռևս»,- ասաց նա:

Կանդահարյանը նաև նշեց, որ միջազգային և տարածաշրջանային հարթություններում տեղի ունեցողի հիման վրա կարող են որոշ կանխատեսումներ անել, սակայն դեռևս հստակ կանխորոշել չի կարելի՝ երբ կանցկացվեն ընտրությունները, կկայանա այդ համաձայնությունը, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում