Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Դ!եմ եմ»-ի հայտարարությունը՝ նոր օրինագծի վերաբերյալ

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:

Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից»:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում