Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Ատլաս» թռչնաֆաբրիկայի տերը դատի է տվել Մաքսային կոմիտեին

Շուրջ 6 տարի առաջ ընտանիքով Հայաստան տեղափոխված իրանահայ գործարար Հանրի Քոչարյանը, ով «Ատլաս» դեռևս չգործող թռչնաֆաբրիկայի տնօրենն է, դատական վեճի մեջ է Մաքսային պետական կոմիտեի հետ, որն այժմ Ֆինանսների նախարարության կազմում է:

2012 թվականին Հանրի Քոչարյանը «Ատլաս» թռչնաֆաբրիկայի համար Իրանից հոսքային գիծ է ներմուծել Հայաստան, որի ներմուծումը պետք է ազատված լիներ մաքսատուրքից, սակայն քանի որ մեքենայի մեջ եղել են նաև մասեր մյուս հոսքային գծի համար, Մաքսային կոմիտեն պահանջել է, որ գործարարն ամբողջությամբ վճարի մաքսատուրքը՝ մոտ 5 մլն 800 հազար դրամ:

«Իմ գնահատմամբ, սխալ մոտեցում է եղել Մաքսային կոմիտեի կողմից: Թռչնաբուծական սարքավորումներն ազատված են մաքսային վճարներից, սակայն դրանք համարվել էին մաքսատուրք վճարման ենթակա ապրանքներ: Մենք հոսքագիծ ենք բերել թռչնամսի արտադրության համար: Էնտեղ մեկ ապրանք կար, որ այլ հոսքագծի էր, դրա համար էլ մենք չհամաձայնվեցինք և դիմեցինք դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրի Քոչարյանը:

Դիմելով դատարան՝ գործարարը խնդրել է անվավեր ճանաչել և վերացնել ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ակտը և ՊԵԿ մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումը, որը վերաբերում է բեռնամաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված օդափոխիչներին, թռչունների կերակրման համակարգի պլաստմասե կերակրամաններին, մետաղյա մասերին, գազաբոցային օդի տաքացուցիչներին, թռչնանոցի պլաստմասե ջրամաններին և մետաղյա բունկերին, որոնք հանդիսանում են «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ում տեղադրված հոսքագծի մաս և վերահայտարարագրվել են` 19.03.2014թ. թիվ C 9308 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա ձևակերպվելով որպես բրոյլեր հավերի աճեցման վանդակային սարքավորում:

Մինչ այդ ՊԵԿ-ն է քրեական գործ հարուցել գործարարի դեմ առ այն, որ «Ատլաս թռչնաբուծական ֆաբրիկա»-ի կողմից ներմուծված 6 հատ գազաբոցային օդի տաքացուցիչները և 4 հատ օդափոխիչները հոսքագծի մաս չեն, և 2 մլն 673 հազար 333 դրամի չափով ավելացված արժեքի հարկ, մաքսատուրք և տույժ է գրել ընկերության վրա, որը վերջինս վճարել է:

Հունիսի 26-ին վարչական դատարանում հրապարակվելու է գործով վճիռը: Իրանահայ գործարարն ակնկալում է, որ դատարանում հաղթելու է Մաքսային կոմիտեին:

«Կարծում եմ, որ շատ ակնհայտ է, որ մեր ասածը ճիշտ է, և դատարանը պիտի վճիռ արձակի, որ հոսքագծի մասերը մասքատուրքից ազատված են: Ես ինքս աուդիտոր եմ և օրենքներին բավական ծանոթ եմ: Մեր օրենքներում բավական տողատակեր կան, որոնք թույլ են տալիս, որ վերծանումներն ու եզրակացությունները բավական ընդլայնվեն»,- ասաց Հանրի Քոչարյանը:

Հայաստանյան վարկերի բարձր տոկոսադրույքների և որևէ օժանդակություն չունենալու պատճառով իրանահայ գործարարը մինչ այժմ չի կարողանում գործարկել «Ատլաս» թռչնաբուծարանը. «Այսօր արտադրության համար բանկերի տված վարկերի տոկոսադրույքները թույլ չեն տալիս, որ դու քո արտադրանքով մրցակից դառնաս ներմուծված ապրանքների հետ: Վարկերի տոկոսները բարձր են: Երբ այստեղ հավի կերը բավական թանկ է և թռչնամիս արտադրելու դեպքում այն բավական թանկ ինքնարժեք ունի, բնական է, որ չես կարող մրցել դրսից բերված էժան ապրանքի հետ: Որքան ես գիտեմ, Հայաստանում վաճառվող հավերի մեծ մասը դրսից ներմուծված է, մինչդեռ կարող էր հակառակը լինել»:

Քանի որ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարբերաբար հայտարարում է նոր բիզնես կանոնների և ներդրումային միջավայրի մասին, իրանահայ գործարարից հետաքրքրվեցինք, թե ինքը որևէ փոփոխություն զգո՞ւմ է վերջին շրջանում և ինչպես է գնահատում Հայաստանի գործարար դաշտը հիմա: «Ընդհանրապես էդ փոփոխությունները ես շատ շոշափելի չեմ նկատում: Հայաստանի արտադրության մեջ ներդումը շատ դժվար գործ է, ներմուծված ապրանքը ավելի էժան է, դժվար եմ պատկերացնում, որ առաջիկա մի քանի տարում ներդրումները կարողանան արդյունք ունենալ: Շատ չեմ խորացել այդ փոփոխությունների մեջ, բայց մոտ ապագայում չեմ տեսնում, որ էդ փոփոխությունները դերակատար կարող են լինել: Կարծում եմ, արտադրությունում արդյունք ունենալու համար Հայաստանի կառավարությունը պետք է մշակի մի նախագիծ, որ Հայաստանի արտադրանքն ավելի էժան ստացվի, քան դրսից ներկրված է, օրինակ՝ այսինչ արտադրանքի համար հոսանքի գինը կամ գազի գինը կամ այսինչ, կամ այնինչ վճարումները կրճատվեն, ներքին արտադրանքն ավելի էժան կլինի»,- կարծում է գործարարը:

«Ատլաս» թռչնաֆաբրիկայի տնօրենը ապագայի հետ կապված դեռ կոնկրետ ծրագիր չունի. «Քանի որ հազիվ կարողանանք էս մեկի տակից դուրս գալ: Հոսքագիծը կա, բայց չեն գալիս նոր ներդրողներ, նոր գործընկերներ, քանի որ գիտեն, որ շուկայում ապրանքը այնքան էլ հեշտ չի իրացնելը»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում