Եգիպտոսի կառավարությունը Իբրահիմ Մահլաբի գլխավորությամբ ամբողջ կազմով հրաժարական է տվել, հաղորդում է ITAR-TASS-ը: Դա տեղի է ունեցել նախարարների կաբինետի ամփոփիչ նիստից հետո, որի ընթացքում ամփոփվել են կառավարության 3.5 ամսվա աշխատանքները:
Հիշեցնենք, կիրակի տեղի ունեցավ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի երդմնակալության արարողությունը, և, ըստ սահմանադրության, դրանից հետո պետք է գործադիր իշխանության բոլոր մարմինները հրաժարական տան:
Ակնկալվում է, որ գործող վարչապետին դարձյալ կհանձնարարվի կառավարություն կազմել, այնուամենանիվ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ:
Ինքը՝ ալ-Սիսին, Մահլաբի կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնում հասցրեց աշխատել ընդամենը մի քանի շաբաթ:










































