Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

«Ձևեր մի թափի, սուտմեռուկի մի տուր». ասել է որդին ու բռունցքի հարվածով սպանել մորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վարդան Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 37-ամյա բնակիչ Վարդան Ստեփանյանը կնոջ, երկու անչափահաս երեխաների և մոր հետ ապրել է լարված փոխհարաբերությունների պայմաններում: Նա հաճախ է ալկոհոլային խմիչք օգտագործել:

2013 թվականի հուլիսի սկզբին Վարդանը վիճել է կնոջ հետ: Վերջինս երեխաներին վերցրել ու գնացել է իր հայրական տուն:

Վարդանի մայրը՝ Վերգուշը, որդու հետ վիճաբանությունների ժամանակ հաճախ ասել է, թե տունը և սեփականաշնորհված հողամասը պետք է վաճառի ու տեղափոխվի Մեծամոր՝ դստեր տուն՝ Վարդանին թողնելով առանց միջոցների ու առանց տան:

Մոր նմանատիպ արտահայտությունները մշտապես զայրացրել են Վարդանին:

2013 թվականի հուլիսի 29-ի ուշ երեկոյան Վարդան Ստեփանյանը տանը հաց ուտելիս խմիչք է օգտագործել, ինչը դուր չի եկել նրա մորը: Վերգուշը սկսել է նախատել որդուն՝ ալկոհոլը չարաշահելու, կնոջ ու չամուսանացած քրոջ հետ անհաշտ հարաբերություններ ունենալու համար:

Մոր և որդու միջև վիճաբանությունը տևել է մոտ մեկ ժամ:

Ըստ մեղադրանքի՝ «մորը լռեցնելու համար Վարդան Ստեփանյանը երկու ձեռքերի ափերն իրար հպած՝ դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր գլխին, ինչից մայրն ուշագնաց է եղել: Վարդանը մորն ուշքի բերելու համար գլխին ջուր է լցրել ու գնացել իրենց խաղողի այգի:

Վերգուշ Սարգսյանը, ուշքի գալով, գնացել է հարևանուհու տուն, խնդրել, որ նա զանգահարի իր դուստր Սիմային: Մայրը դստեր հետ խոսել է ու ասել, որ Վարդանը ծեծել է իրեն, խնդրել է գալ ու իրեն գյուղից տանել:

Դուստրն ասել է, թե արդեն ուշ է: Խնդրել է, որ մայրն այդ գիշեր մնա հարևանուհու տանը, առավոտյան ինքը մեքենայով կգա մոր հետևից:

Վերգուշ Սարգսյանը մնացել է հարևանուհու տանը, բայց անընդհատ գանգատվել է գլխացավից: Գիշերը նրա վիճակը վատացել է, նա սկսել է փսխել:

Հարևանուհին շտապօգնություն է կանչել:

Վերգուշ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ առավոտյան ժամը 9-ն անց 50 րոպեին մահացել է:

Նախաքննական մարմինը Վարդան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրել մոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով մայրը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ պատճառաբանելով, թե ինքը ձեռքը կիսաբռունցք արած ընդամենը 2 անգամ… կամաց… հարվածել է մոր գլխին, իսկ վիճաբանության ժամանակ մայրն ընկել է ու գլուխը մի քանի անգամ դիտավորյալ հարվածել է գետնին:

Ինքը բռնել է մոր ձեռքերից, որ թույլ չտա՝ նա գլուխը գետնին հարվածի:

Նախաքննական ցուցմունքում Վարդան Ստեփանյանը հայտնել է, թե վիճաբանությունների ժամանակ մայրը հաճախ ասել է, որ տունն ու խաղողի այգին պետք է վաճառի, գումարը բաժանի դուստրերի միջև ու տեղափոխվի աղջկա տուն՝ Մեծամոր՝ որդուն թողնելով առանց ապրուստի միջոցների ու առանց տան:

Դեպքի պահին մոր գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելուց հետո տնից դուրս է եկել ու գնացել խաղողի այգի:

Տուն է վերադարձել հաջորդ առավոտյան՝ ժամը 7-8-ի սահմաններում: Տեսել է՝մայրը տանը չէ, դռները բաց են: Փակել է մուտքի դուռը ու կրկին գնացել է հողամաս, որտեղից էլ բերման են ենթարկել ոստիկանները:

Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Վարդանի քույրը՝ մահացած Վերգուշի դուստր Սիման:

Նա հայտնել է, թե կնոջ ու երեխաների հեռանալուց հետո եղբայրն ավելի նյարդային էր դարձել:

Երբ մայրը հարևանուհու տնից զանգել ու խնդրել է իրեն տանել, ինքը, լսելով մոր ձայնը, հարևանուհու ասածը՝ թե մոր վիճակը լավ է, որոշել է առավոտյան գնալ գյուղ, խնդրել է, որ հարևանուհին մորը այդ գիշեր պահի իրենց տանը:

Հարևանուհին իր ցուցմունքում հայտնել է, որ Վարդանենց տանը վիճաբանությունները հիմնականում նրա խմած ժամանակ են եղել: Վերգուշ Սարգսյանը հաճախ կռվի թեժ պահին փախել է իրենց տուն՝ մինչև Վարդանը հանդարտվի:

Հուլիսի 30-ին, գիշերվա ժամը 1-ին իրենց տուն է եկել Վերգուշը, լաց լինելով վախեցած խնդրել է, որ դուռը փակեն, Վարդանը ներս չգա: Ասել է, թե մի կերպ փախել է տնից:

Վերգուշի մազերն ու հագուստը թաց են եղել: Նա հայտնել է, թե երբ Վարդանը հարվածել է իր գլխին, ինքն ուշագնաց է եղել, Վարդանը ջուր է լցրել վրան, ուշքի բերել՝ ասելով. «Ձևեր մի թափի, սուտմեռուկի մի տուր»:

Վերգուշը հայտնել է նաև, թե որդին ձեռքերն իրար միացրած, վերևից ներքև շարժումներ անելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել իր գլխին:

Վերգուշը հարևանուհուն չի ասել, թե ինքը գլուխը գետնին է հարվածել: Նա անընդհատ գանգատվել է գլխի ցավից, բայց սկզբում չի թողել, որ շտապօգնություն կանչեն, ասել է՝ արդեն լավ եմ: Գիշերը նրա վիճակը վատացել է…

Վարդան Ստեփանյանի կինը հայտնել է, թե ընտանիքի հոգսը եղել է Վարդանի ուսերին, նա դժվարությամբ է ապրուստ վաստակել, դրա պատճառով ավելի կոնֆլիկտային է դարձել:

Սոցիալական ծանր պայմանների պատճառով Վարդանը սկսել է չարաշահել խմիչքը, իսկ դրա պատճառով էլ վիճաբանություններ են եղել տանը:

Սկեսուրը հաճախ էր դժգոհում ամուսնու գերեզմանին շիրմաքար չլինելու, ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով:

Դատարանում կինն ասել է, թե ամուսինը երբեք մորը չի ծեծել, չի հրել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վերգուշ Սարգսյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից՝ գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանքով:

Դիակի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են նաև աջից 3-4-5-6-րդ կողերի միջին անրակային գծով տեղախախտված ուղղակի կոտրվածքներ, արյունազեղումներ գլխի մաշկի տակ և այլ հատվածներում:

Տուժող Վերգուշ Սարգսյանի հագին եղած սև կիսաթև վերնաշապիկը գրեթե ամբողջությամբ եղել է թրջված: Վերնաշապիկի եզրային կարը քանդված է եղել, քանդված տեղամասեր են եղել նաև ձախ թևքի շրջանում, իսկ աջ թևքի հետին հատվածում առկա են եղել պատռված մասեր…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Վարդան Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Վարդան Երջանիկի Ստեփանյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 31-ից:

Հայրանունով Վարդանը «Երջանիկի» է, բայց մոր վրա ձեռք բարձրացնողը իրապես երջանիկ լինել կարո՞ղ էր…

Կռվով լի տան շեմին մի օր էլ դժբախտությունն է չոքում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում