Monday, 20 05 2024
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան

«Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնա. 2018-ին նախագահ կլինի»

Ընդդիմադիր գործիչ, ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանը ՀՀ հաջորդ նախագահը կլինի, եթե Հայաստանում հստակ ընդդիմադիր ուժ չձևավորվի:

Նա նման տեսակետ հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հովիկ Աբրահամյանին լավ ճանաչելով՝ կարող է վստահաբար ասել, որ վերջինս իր ողջ հարստությունը կուտակել է ոչ թե հողագործությամբ, այլ իր համագյուղացիներից հող խլելով:

«Իշխանության մեջ Հովիկ Աբրահամյանի նման բազմաթիվ մարդիկ կան։ Հիմա նա մեր իշխանության դեմքն է և այդ աթոռին է հենց ընդդիմության մեղավորությամբ:

Բոլորին էլ պարզ է, բոլորն այդ մասին գիտեն՝ նա զբաղված է եղել հանցագործ գործունեությամբ,այդ ժամանակ հենց նաև նրա մասին մի թևավոր խոսք էր պտտվում՝ «Մի հարցրեք, թե առաջին միլիոնը որտեղից է։ Մնացած բոլոր միլիոնների մասին կասեմ»։ Նա մեկն է այն օլիգարխներից, ովքեր հաստացան պետության և ժողովրդի հաշվին»:

Մեր այն դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ ինքը հողագործությամբ է իր ունեցվածքը ձեռք բերել, Գրիշա Վիրաբյանն արձագանքեց․«Հայաստանի պայմաններն այնպիսին են, որ հողագործությամբ զբաղվողը չի կարող հարստանալ, նրանք հողեր էին վերցնում, հողեր խլում. ամենաթողության մթնոլորտի պայմաններում նրանք հարստացան և ոչ թե քրտնաջան աշխատանքի շնորհիվ»: Նրա խոսքերով՝ այդպիսին եղել է ոչ միայն Հովիկ Աբրահամյանը, այլև իշխանության բոլոր անդամները, նաև նրանք, ովքեր օգնել են այդ մարդկանց գալ իշխանության։

«Հովիկ Աբրահամյանին շատ լավ գիտեմ, գիտեմ՝ ինչպես է մշտապես ստացել աջակցություն, ընտրական հանձնաժողովներում նրանք, ովքեր ընտրություններ էին կեղծում, ամենալավ պայմաններով ամենամեծ քանակով տներն էին ստանում: Արտաշատում որ մի տարածք պետք է վաճառվեր, թերթերում հայտարարություն էին տալիս, որ աճուրդի է իբր հանվել, թերթի հայտարարությունն արվում էր Հոկտեմբերյանի շրջանում կամ Էջմիածնում, որ տեղի բնակիչները չիմանան, հետո ասում էին՝ աճուրդի էր դրվել, ոչ ոք չի առել: Իրենք իրենց միլիոններն այդ թվերին են օրինականացրել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն՝ Վիրաբյանն այստեղ հիմնականում տեսնում է ընդդիմության մեղավորությունը․ «Առաջին հերթին ընդդիմությունը պետք է փոխվի։ Այդ ընդդիմությունը տարիների ընթացքում սերտաճեց իշխանության հետ, բացարձակապես ոչ մի տարբերություն չկա:

Ես հիմա հիմնավոր պատասխանատու ձևով ասում եմ՝ հենց ընդդիությունն ամեն ինչ արեց Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար: Նրանք այն ժամանակ էլ ամեն ինչ արեցին, որ Հովիկ Աբրահամյանը դառնա Աժ նախագահը:

Ընդդիմության հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են միշտ էլ կրել:

Երբ ես իմ թեկնածությունը դրեցի, ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչը, որին շատ հարգում եմ, նախապես ասաց, որ ընդդիմությունը չի պաշտպանելու ինձ։ Ասաց՝ 10 օր ժամանակ, թե ընդդիմությունը պաշտպանի՝ ես ոստիկանությանը կասեմ՝ բոլոր միջոցներով կօժանդակեն։ Մենք գրազ էինք եկել։ Տասը օրվա մեջ չկարողացա, ոչ մի հայտարարություն չարեցին «ընդդիմադիրները», ստիպված հանեցի թեկնածությունս, այդպես էլ եղավ։

Այսօր էլ ես Հայաստանում չեմ տեսնում այնպիսի ուժ, որ վարկաբեկված չլինի»։

Վիրաբյանի խոսքերով՝ մեր ժողովուրդը հինգ տարի շարունակ սպասում է ընտրությունների, բայց ամեն անգամ ընդդիմությունը հիասթափեցնում է նրան․«Հետ են քաշվում ու ժողովրդին մենակ թողնում։ Ընդդիմությունը հաջողության հասնելու համար ներքին հեղափոխություն պետք է անի․ այն մարդիկ, որոնք իրենց դեմքը ցույց են տվել՝ համագործակցելով իշխանության հետ, ընդհանրապես պետք է հեռու մնան ընդդիմությունից: Հիմա բոլոր ընդդիմադիրները պարտվել են իշխանությանը, մեզ նոր երիտասարդ ընդդիմադիր գործիչներ են պետք: Հիմա բանուգործը թողած՝ զբաղված են արևմտամետ, ռուսամետ՝ իրար կոկորդ են կրծում»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր բոլոր ուժերը գիտեին, որ Տիգրան Սարգսյանին հենց Հովիկ Աբրահամյանն էր փոխարինելու․ «Իսկ ի՞նչ արեցին. գոնե Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանից դրական կերպար է։ Մենք չէի՞նք տեսնում, որ Տիգրան Սարգսյանին քննադատողները «Բարգավաճը», Ռոբերտ Քոչարյանի թիմն էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում