Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

N զորամասում Սերոբը «կատակով» գլխին կրակոցով սպանել է ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում պետք է սկսվեր Սերոբ Բուդաղյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

1994 թվականի հունիսի 30-ին ծնված Սերոբ Բուդաղյանը ժամկետային զինծառայող է եղել:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մարտի 20-ին, ժամը 18-ն անց 50-ի սահմաններում, լինելով հանգիստ-հերթափոխում, դիրքի կացարանի դիմաց խուլիգանական դրդումներով, հանկարծակի ծագած ուղղակի դիտավորությամբ վերցրել է իրեն ամրակցված զենքը, այդ զենքի համար նախատեսված փամփշտատուփը՝ տասը փամփուշտներով, մոտեցել է ինքնաշեն նստարանին նստած Վոլոդյա Ավագյանին, փամփշտատուփն ամրացրել է զենքին, փակաղակը քաշելով՝ լիցքավորել է այն, փողն ուղղել է Վոլոդյայի գլխին, մեկ ընդհուպ կրակոց արձակել Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ մասին ու սպանել է նրան:

Նախաքննական մարմինը Սերոբ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Բուդաղյանը արգելանքի տակ է առնվել 2013 թվականի մարտի 22-ից:

Ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ Բուդաղյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալ Բուդաղյանը պատասխանել է առաջադրված հարցերին:

Հայտնել է, թե դեպքի ժամանակ ինքը, ինն ամսվա զինծառայող լինելով, ծանոթ է եղել իրեն ամրակցված զենքի առանձնահատկություններին:

Դեպքի օրը՝ զենքը լիցքավորելու ժամանակ, մոռացել է, որ պահեստատուփն ամրացված է զենքին, դրան ուշադրություն չի դարձրել: Մոտեցել է Վոլոդյային, մոտ կես մետր հեռավորությունից զենքը պահել է նրա ուղղությամբ: Բայց չի նախատեսել ու չի գիտակցել, որ կրակոց կարձակվի, ու Վոլոդյան կմահանա: Չի իմացել, մոռացել է, որ զենքի մեջ փամփուշտ կա:

Կրակոց արձակելու պահին ներկա է եղել Վ. Համբարձումյանը: Ինքը Գ. Հակոբյանին չի ասել, որ կատարվածը ներկայացնեն որպես ինքնասպանություն:

Ինքը Վոլոդյայի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, իրենց միջև կոնֆլիկտներ չեն եղել: Ինքը պատճառ չի ունեցել նրան սպանելու համար:

Նախկինում եղել են դեպքեր, երբ կատակի համար փորձել է վախեցնել համածառայողներին՝ նրանց վրա զենք պահելով:

Նախաքննական ցուցմունքում Բուդաղյանը հայտնել է, թե ինքն ու սպանված Վոլոդյան մտերիմ են եղել, հաճախ կատակել են իրար հետ:

Մարտի 10-ին, օրինակ, Վոլոդյան մոտեցել և ուսով հրել է իրեն: Ինքն ասել է. «Թարգի, հավես չունեմ», բայց իր հերթին հրել է Վոլոդյային: Վերջինս շարունակել է կատակել ու բռունցքով թույլ հարվածել է իր ուսին: Ինքն էլ նույնն է արել նրա նկատմամբ: Դա կրկնվել է ևս երկու անգամ:

Վոլոդյան իրեն ասել է. «Հլը ինձ խփի, տենամ ինչքան ես ուժեղ»: Ինքը բռունցքով հարվածել է նրա զրահաբաճկոնին:

Երբ Վոլոդյան ցանկացել է պատասխան հարվածը հասցնել իրեն, ինքը մի կողմ է թեքվել, նրա հարվածը դիպել է բետոնե սյանը, ցուցամատը վնասվել ու թույլ արյունահոսել է:

Դրա մասին իմացել են դիրքի զինվորներն ու փոխգնդապետ Քոսյանը: Դիրքում գտնվող բուժակը վիրակապել է Վոլոդյայի մատը:

Մարտի 12-ին ինքն ու Վոլոդյան դարձյալ կատակել են իրար հետ: Վոլոդյան մոտեցել ու գլխին դրված սաղավարտով հարվածել է իր գլխի սաղավարտին:

Իրենք կատակով, սաղավարտներն իրար հպած՝ հրել են միմյանց: Վոլոդյան գլուխը կտրուկ հետ է քաշել, ինքը առաջ է գնացել, ու իր սաղավարտի առջևի եզրը դիպել է Վոլոդյայի քթին: Քթի մեջտեղը պատռվել է, արյուն է եկել:

Ինքն ու Վոլոդյան կատարվածի մասին հայտնել են դիրքի ավագին: Փոխգնդապետին Վոլոդյան ասել է, թե քիթը վնասել է՝ «նառին» հարվածելու հետևանքով: Մտածել է՝ եթե ասի՝ կատակել ենք, իրենց չեն հավատա:

Դեպքի օրը ինքն ու Վոլոդյան պետք է կանգնեին որպես դիտորդ: Ինքը մոտ մեկուկես մետր հեռավորության վրա կանգնել, զենքի փողն ուղղել է նստարանին նստած Վոլոդյայի գլխի ուղղությամբ, սեղմել է ձգանն ու կրակել է:

Ինքը չի հիշում՝ կրակոցի պահին Վոլոդյան իրեն նայել է, թե ոչ:

Զենքի փողի ծայրը Վոլոդյայի գլխից ամենաշատը մեկ մետր հեռավորության վրա է եղել:

Ամեն բան կատարվել է շատ արագ՝ մի քանի վայրկյանում: Կրակոցից առաջ ինքը ոչինչ չի ասել: Վոլոդյան՝ նույնպես: Կրակոցից հետո տեսել է, թե ինչպես է ծակվել Վոլոդյայի ճակատի վերին հատվածը:

Կրակոցից հետո Վոլոդյան կիսականգնել է, մարմնով առաջ է եկել, ձախ կողմով շրջվել ու մեջքի վրա ընկել է սեղանին, շուռ է տվել սեղանն ու ընկել է գետնին:

Ինքը զենքը գցել է, ծնկի է իջել, լաց է եղել: Վազել է ճանապարհի կողմը, հեռախոսով զանգել է հորն ու ասել է, որ ընկերը մահացել է, բայց հայրը չի հասկացել, թե ինքն ինչ է ասում:

Հետո գնացել է դիրքի ավագի մոտ, բռնել է նրա հագուստից, ասել է. «Հիմա ի՞նչ ենք անելու, դատվելու եմ, արի ասենք՝ ինքնասպանա էղել»:

Ավագն ասել է. «Չէ, տենց ո՞նց կլինի, ինձանից հեռու»:

Մյուս զինվորները մոտեցել են Վոլոդյային, փորձել են օգնել, նրանց թվացել է, թե Վոլոդյան դեռ ողջ է:

Դիրք են եկել հրամանատարը, այլ սպաներ, շտապօգնության մեքենան: Ինքը չոքել է հրամանատարի առաջ, խնդրել է, որ փրկի իրեն, ինքը դատվելու է: Նա էլ ասել է՝ հանգստացիր:

Ինքը կրակելու պահին հասկացել է, թե ինչ է անում: Ու թեև չի ցանկացել Վոլոդյայի մահը, բայց սեղմել է ձգանը: Չգիտի, թե ինչու է սպանել, դրա համար պատճառ չկար:

Այլ ցուցմունքներում Բուդաղյանը ժխտել է վերը ասածները, պնդել է, թե կատակի համար է զենքը պահել Վոլոդյայի գլխի ուղղությամբ ու մոռացել է, որ զենքը լիցքավորված է: Կատակելու ցանկությունն առաջացել է պահեստատուփը զենքին ամրացնելուց հետո: Ամրացրել է ու անմիջապես մոռացել դրա մասին:

Այդ ժամանակ ինքը սիրահարված է եղել ընկերուհուն, միգուցե դա է ազդել, որ պահեստատուփն ամրացնրել է զենքին ու անմիջապես մոռացել է:

Տուժողի իրավահաջորդը՝ Վոլոդյա Ավագյանի հայրը, ասել է, թե Վոլոդյան իր միակ որդին է եղել: Նա դեպքի օրը՝ ժամը 16-ն անց 30-ին, հեռախոսով խոսել է իր հետ, ունեցել է շատ լավ տրամադրություն:

Նույն օրվա երեկոյան իրեն զանգահարել ու ասել են դեպքի մասին: Վոլոդյան Բուդաղյանի մասին ոչինչ չի ասել, նրանից չի բողոքել:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Սերոբ Բուդաղյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը եզրակացրել է, թե քննությամբ չի հաստատվել, որ սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով, որ կրակելու պահին Սերոբ Բուդաղյանը «ձգտել է սեփական անձի առավելություններն ընդգծել, ներքին բավականություն ստանալ, զվարճանալ, ինքնահաստատվել կամ իր անձը հակադրել հասարակությանը»:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ նախաքննությամբ ու դատական քննության ընթացքում «հնարավոր չի եղել պարզել Սերոբ Բուդաղյանի կողմից զենքը Վոլոդյա Ավագյանի գլխի ուղղությամբ ընդհուպ պահելու և կրակոց արձակելու շարժառիթը»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սերոբ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը, տուժողի իրավահաջորդը և պաշտպանության կողմը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքների քննությունը չսկսվեց, որովհետև ամբաստանյալը «Գորիս» ՔԿՀ-ից չէր էտապավորվել:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 6-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում