Ջեսիկա Ալբան լուսանկարվել է Entertainment Weekly ամսագրի համար: Երկու երեխաների մոր իդեալական կազմվածքին շատերը կարող են նախանձել, գրում է spletnik.ru-ն:
Դերասանուհին հանդիսականին ներկայացել է մինի բիկինիով՝ հերթական անգամ ապացուցելով, որ իզուր չէ, որ նրան համարում են աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը:
Ներկայումս Ալբան հազվադեպ է նկարահանվում կինոյում, ամբողջ ժամանակը դերասանուհին նվիրում է ընտանիքին, սակայն շուտով էկրան կբարձրանա «Մեղքերի քաղաքը-2. կին, որի համար արժե սպանել» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներից է Ալբան:
Այդ իրադարձության նախօրեին էլ դերասանուհին որոշել է կեցվածք ընդունել հայտնի սնդուսափայլ ամսագրի համար:








































