Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բարաք Օբամայի մեծությունը. La Regle du Jeu

Ֆրանսիական La Regle du Jeu պարբերականը հոդված է նվիրել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային՝ վերընտրվելու կապակցությամբ:

«Օբաման հաղթեց, հաղթեց մեծ առավելությամբ: Դա փայլուն խարիզմայով զգուշավոր մարդու հաղթանակ է: Դա հաղթանակ է նրա դաշնային ինտերվենցիոնալիզմի ռազմավարության համար, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տվել 4 տարվա ընթացքում դիմակայել բոլոր փոթորիկներին:

Դա հաղթանակ է մեծ ամերիկացու համար, որը 2004-ին ամենամեծ ելույթից հետո չի դադարում կրկնել, որ չի աջակցում կարմիր նահանգներին կապույտների դեմ պայքարում, այլ հանդես է գալիս ամբողջ ԱՄՆ-ի անունից:

Դա պարտություն էր նեո-դարվինիստների համար, որոնք, ինչպես որոշ հանրապետական գաղափարախոսներ, ենթադրում են, որ ճգնաժամի ժամանակ աղքատներին մնում է միայն տառապելն ու մահանալը: Ամերիկացի ժողովուրդը ցույց տվեց, որ իրեն պետք չեն սոցիալական պատերազմի այդ կողմնակիցները:

Դա պարտություն էր սոցիոլոգների և մեկնաբանների համար, որոնք ընտրություններից մի քանի ժամ առաջ մեզ հայտնում էին «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենալարված ընտրությունների մասին»:

Պետք է սպառված հոռետես լինել, լիովին չհավատալ այդ վիթխարի երկրին և չհասկանալ նրա պոռթկման խորքերն ու պետական մեխանիզմները, որպեսզի իսկապես հնարավոր լինի հավատալ այն բանին, որ երկիրը կարող է իրեն հանձնել նահանգապետի ձեռքը, որը հարստություն է կուտակել՝ հարկային «նավահանգիստներում» խաղալով օրենքների հետ:

Ինչ-որ մեկը մրմնջում է, որ Ամերիկան «փողերի հետ կապված խնդիր չունի», որ երջանիկ և չվերահսկվող կապիտալիզմի երկիր է… Սակայն դա այդպես չէ: Այլևս այդպես չէ:

Դա ամերիկացի ժողովրդի հաղթանակն է, որը չենթարվեց սև PR մասնագետների ազդեցությանը, որոնք այս տարի ակտիվորեն գործում էին Օբամայի դեմ:

Դա բանականության և հույսի, ինտելեկտի և ներշնչանքի հաղթանակն է:

Դա դեռ երիտասարդ նախագահի հաղթանակն է, որը ևս 4 տարի ունի իր ստանձնած խոստման կատարման համար, որը նա տվել է 8 տարի առաջ, լինելով դեռևս անհայտ քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության համագումարում, որտեղ ոչ ոք նրան չէր սպասում:

Սա պատմական հաղթանակ է: Սա մեծ օր է Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար:

Ժամանակ առ ժամանակ մեծ ազգերի մոտ ի հայտ է գալիս հնարավորություն՝ կրկին ցույց տալու սեփական մեծությունը: Հենց դա էլ մենք տեսնում ենք հիմա:

Հեղինակ՝ Բեռնար-Անրի Լևի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում