Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ավարտական քննությունը` որպես ուսանողի տաղանդի և շնորհի դրսևորում 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով:

Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավատների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել ներկայացված աշխատանքների պաշտպանությանը: Քննությունից հետո նախարարը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով` նշելով. «Առաջին անգամ  չէ, որ ես ներկա եմ գտնվում Գեղարվեստի ակադեմիայի քննություններին և կարող եմ ասել, որ ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում հենց այս բուհի քննություններին, քանի որ սա այն բացառիկ մասնագիտություններից մեկն է, որի քննությունն իսկապես շատ հաճելի է դիտել: Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է  տարածաշրջանում: Այսօր մենք կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով`  տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը: Այս քննությունների ընթացքում, կարելի է ասել, ակադեմիայի շրջանավարտներն առիթից օգտվում են` իրենց շնորհը և տաղանդն ի ցույց դնելու համար: Նրանք մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիքն են: Արվեստն ամենագլոբալիզացված և տրանսազգային ոլորտներից մեկն է. եթե այլ ոլորտներում սահմաններն էլի փլուզվել են, ապա արվեստի բնագավառը առհասարակ սահման չի ճանաչում: Այսօր բազմաթիվ հայ արվեստագետներ արարում են այլ երկրներում, բայց նրանք մեր մշակույթի մի մասն են: Այո, կարելի է վստահությամբ ասել, որ մենք մշակույթի նախարարությանն ենք փոխանցում շատ լավ, որակյալ մասնագետներ»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհի շրջանավարտների շատ անուններ արդեն հայտնի են հասարակությանը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ բուհի ավարտական պաշտպանություններն ըստ ավանդույթի անցնում են  Նկարիչների միության դահլիճներում և ըստ բանախոսի` դրանք երբեմն այնքան շատ են, որ տեղ չեն գտնում ցուցասրահներում: «Ես շատ գոհ եմ մեր բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի  արդյունքը երևում է հենց դիպլոմային աշխատանքի ժամանակ:  Ես միշտ կրկնում եմ`  եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները»,-նշել է Ա. Իսաբեկյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով հաղթում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում