Monday, 20 05 2024
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին

Հանրային վայրում կրակելը խուլիգանություն չէ. Յուվեցի Կարոյի փեսայի փաստաբանը մեղադրանքն անհիմն է համարում

Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ շատ սուղ է խոսելու՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը, սակայն առաջադրված մեղադրանքը սպանության փորձի մասով անհիմն է համարել: Մեղադրանքը ներկայացվել է ՔՕ 34-104 հոդվածի երկրորդ մասի 1, 6, և 10-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ 2 և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ շատերի համար վտանգավոր եղանակով և խուլիգանական դրդումներով սպանության փորձ. «Այստեղ սպանության փորձի մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ, վնասվածքները գոտկատեղից ներքև են, առաջադրված մեղադրանքներն անհիմն են»,- ասել է հանցագործի փաստաբանը:

Փաստաբանը համաձայն չէ մեղադրանքին նաեւ խուլիգանական դրդումների մասով. «Հանրային վայրում կրակոցներ արձակելը դեռ խուլիգանություն չէ»։ Երեմ Սարգսյանը նկատել է նաև՝ մեղադրյալի հետ խոսել է, բայց մանրամասներ այս պահին ներկայացնել չի կարող. «Այն, որ որևէ մեկը ինքնակամ է ներկայացել, չի նշանակում՝ մեղքը ընդունել է»,- մանրամասնել է Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի տեղեկություններով՝ 5 տուժածերից մեկը հստակ բողոք չի ներկայացրել, խոսքը վերաբերում է պատահական անցորդներից մեկին, բայց Երեմ Սարգսյանը չբողոքող տուժողի անունը չի հրապարակել: Դեռևս հայտնի չէ՝ մնացած տուժողները բողոք ներկայացրե՞լ են, թե՞ ոչ:

Երեմ Սարգսյանը նաև չի պարազաբանել՝ Գոռ Առաքելյանը դեպքի վայրում մենա՞կ է եղել, թե՞ նախագահականում աշխատող եղբոր հետ: Չի բացառվում, որ տուժածներից երկուսը ևս գործում որպես մեղադրյալ առաջադրվեն: Դատարանի առջև, մինչև մեղավորին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, հավաքված են եղել Յուվեցի Կարոյի ՝ Կարո Կարապետյանի և մեղադրյալ Գոռ Առաքելյանի հարազատները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում