Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մահացած նորակոչիկի ընտանիքում կորցրին երկրորդ որդուն. Ջրաշենում սուգ է

Ջրաշենում բնակվող Սահակյանների ընտանիքում սուգ է: Նրանք հողին հանձնեցին երկրորդ որդուն: Առաջնեկին հողին էին հանձնել 2012-ի դեկտեմբերին: Դեկտեմբերի 21-ին Նորոյին բանակ տարան՝ Խոջալու, նա դեռ չէր հասցրել հագնել զինվորականի համազգեստը, երբ մահը վրա հասավ: Երկու օր, ավելի ճիշտ՝ 45 ժամ կարողացան զինվոր պահել: Զինվորական համազգեստով նրան տեղափոխեցին տուն: Զինվորը մահացել էր մարդկային անտարբերության պատճառով:

Նորոյի մահվան հանգամանքները դեռ չպարզած՝ ընտանիքն նոր հարված է հասել:

Ջրաշենում դարձյալ սուգ է: Այժմ էլ հողին են հանձնում Սահակյանների երկրորդ զավակին: Հայրը՝ Նվեր Սահակյանը, «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ նախանցյալ կիրակի առավոտյան 17-ամյա որդին՝ Արտյոմը, իր երկրորդ որդին, իրենց թաղամասում փողոցով անցնելիս տեսել է, որ հարևանի տան տանիքին քեռին և հարևաններն աշխատում են, ինքն էլ բարձրացել է, միամիտ ոտքը գցել է, չի կարողացել հավասարակշռությունը պահել և ցած է ընկել:

«Մենք տանն էինք, տեղյակ չէինք, փոքր տղաս եկավ, թե՝ մարդ է ընկել տանիքից, գնացի, ասացին՝ Արտյոմն է, բայց տանիքից չի ընկել՝ ծածկի տակի կախովի առաստաղից, չի պատկերացրել, որ կարող է բետոն չլինի տակը, ոտքը դրել է՝ ընկել: Անմիջապես տարել էին հիվանդանոց: Առաջին պահին ասացի՝ ոչինչ, երևի կոտրվածք է ստացել, մինչև հասա հիվանդանոց, ասացին՝ վերակենդանացման բաժանմունքում է, կոմայի մեջ»,- հուզվեց հայրը:

Նա նշեց, որ այս օրերին այդպես էլ Արտյոմը չկարողացավ կոմայից դուրս գալ, մեկ շաբաթ բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար: Նվեր Սահակյանը նշեց, որ շատ շնորհակալ են բժիշկներից, որոնք ամեն գնով պայքարում էին երեխայի կյանքի համար, պատգամավոր Մհեր Սեդրակյանից, որ այս ընթացքում անընդհատ հետաքրքրվել է Արտյոմի առողջական վիճակով:

«Հազար տեղ հազար մարդու ասացինք, թողել էինք Աստծո հույսին: Մեկ օր միայն շարժեց ձեռքը, ու վերջ: Էդպես է եղել, իսկ մամուլի հրապարակումները, թե որդիս գնացել էր աշխատելու, չեն համապատասխանում իրականությանը: Դեպքն այդպես է եղել. ինչի ես կթողնեի՞, որ աշխատեր: Քեռին է այնտեղ գործ արել, բարձրացել է տանիք»,- ասաց Նվեր Սահակյանը:

Արտյոմը լիքը երազանքներ ուներ, մեծ ոգևորությամբ սպասում էր Վերջին զանգին: Ամենաառաջինն էլ ինքն է Վերջին զանգի գումարը տարել. «Լատարե էի խաղում, վերցրել եմ տվել, ամեն ինչ պատրաստ էր, երեխես շոր-մոր էր առնում, որ ամսի 23-ին Վերջին զանգին գնար: Խոսում եմ հետդ, բայց չեմ պատկերացնում: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ով է ընկել ընտանիքիս հետևից»,- հուզվեց հայրը:

Մեկուկես տարի տեղի ունեցածից հետո Նորայրի գործով երկու շաբաթ առաջ քննիչն է զանգահարել և ասել, որ արդեն մեղադրանք են առաջադրում չորս հոգու նկատմամբ: Առաջիկայում կկանչեն՝ ծնողներին տեղեկացնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում