Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Գյումրիում դպրոցի նախկին տնօրենն անհայտ աշակերտների անունով պետությունից հավելյալ ֆինանսավորում է ստացել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Արփենիկ Արաքչյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Արփենիկ Արաքչյանը Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել: Ներկայումս չի աշխատում:

Ըստ մեղադրանքի՝ աշխատելով դպրոցի տնօրենի պաշտոնում, հաստատապես իմանալով նույն դպրոցի ռուսական բաժնի 12-րդ «ա» դասարանի երեք աշակերտների, հայկական բաժնի 12-րդ «ա» դասարանի երեք աշակերտների կողմից 2012-2013 ուսումնական տարում 200 դասաժամից ավելի դասերից անհարգելի պատճառով բացակայելու հանգամանքի մասին, նրանց ավարտական վկայական տալու, դպրոց հաճախող աշակերտների իրական թիվը ավել քանակով ցույց տալու, դրա արդյունքում լրացուցիչ ֆինանսավորում ստանալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ Արփենիկ Արաքչյանը 2012 թվականի սեպտեմբերի 6-ին և 2013 թվականի հունվարի 1-ին հիշյալ աշակերտներին ներառել է դպրոցում հաշվառված աշակերտների կազմում, ապա անհարգելի բացակայությունների առկայության պայմաններում նրանց դպրոցից դուրս չի թողել, թույլատրել է մասնակցել ավարտական քննություններին, որոնց հիման վրա հիշյալ վեց աշակերտներից հինգը միջնակարգ կրթության ավարտական ատեստատներ են ստացել, իսկ աշակերտներից մեկը փետրվարին տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն՝ ազատվելով թիվ 23 դպրոցից:

Հիշյալ աշակերտների անվամբ դպրոցը, ըստ մեղադրանքի, ավել է ֆինանսավորվել 583 հազար 674 դրամ:

Ավել ֆինանսավորում ստանալու նպատակով դպրոցի տնօրեն Արաքչյանը իր դպրոցից այլ դպրոց փոխադրված ևս երկու աշակերտի ընդգրկել է դպրոց հաճախող աշակերտների անվանացանկի մեջ: Արդյունքում դպրոցն ավել է ֆինանսավորվել 146 հազար 538 դրամ:

Լրացուցիչ ֆինանսավորում ստանալու շահագրգռվածությունից ելնելով՝ դպրոցի ռուսական բաժնի 1-ին «ա» դասարանի դասամատյանում գրանցված, բայց իրականում գոյություն չունեցող երեք աշակերտների համար ևս դպրոցը ստացել է ֆինանսավորում՝ 202 հազար 731 դրամ:

Ըստ մեղադրանքի՝ նման արարքներ կատարելով՝ դպրոցի տնօրեն Արփենիկ Արաքչյանը «վարկաբեկել ու հեղինակազրկել է իր պաշտոնի բարի համբավը, խաթարել է հանրակրթական դպրոցի աշխատանքը…»:

Ընդհանուր առմամբ՝ Արաքչյանի գործողությունների արդյունքում Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցը պետբյուջեից ավել է ֆինանսավորվել ընդհանուրը՝ 932 հազար 943 դրամ գումար:

Արփենիկ Արաքչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արփենիկ Արաքչյանն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արաքչյանը նախկինում արատավորված չի եղել, պարգևատրված է եղել բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով, պետությանը պատճառած վնասը ամբողջությամբ վերականգնել է:

Արփենիկ Արաքչյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու նա ազատվել է պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում