Բուենոս Այրեսում մահացել է արգենտինացի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկը` Լեոնարդո Ֆավիոն:
Ֆավիոն նաև հայտնի էր որպես դրամատուրգ, երգիչ և դերասան: Նա ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ և 1976-1987 թթ. վտարանդի է եղել:
Ռեժիսորը մահացել է 74 տարեկանում թոքաբորբի հետևանքով:
Լեոնարդո Ֆավիոյի ամենահայտնի ֆիլմերն են` «Միայնակ տղայի պատմությունը», «Ռոմանս Անիսետոյի և Ֆրանցիսկի մասին»-ը, «Նազարենո Կրուսն ու գայլը»:









































