Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Արմեն Աշոտյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին, ովքեր մեր երկրում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ինչպես նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ու Մատենադարանի աջակցությամբ։

Նախարարը, ողջունելով աշխարհահռչակ հյուրերին, բարձր է գնահատել նրանց այցը Հայաստան` նշելով, որ հայ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը եզակի հնարավորություն է հաղորդակցվելու առաջադեմ գիտական մտքին: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է գիտության ոլորտի մի շարք խնդիրների, մասնավորապես, գիտության ֆինանսավորման և բյուջետային հատկացումների հարցերին` ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար գերակա է գիտության ոլորտի զարգացումը, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է գիտությանը տրամադրվող ծախսերն ավելացնել 1 մլրդ 20 մլն դրամով:

Նախարարն անդրադարձել է նաև «ուղեղների արտահոսքի» խնդրին` նշելով, որ վերոնշյալ հարցն այսօր արդիական է ողջ աշխարհում: Արմեն Աշոտյանը զրուցակիցներին հայտնել է, որ հեռացած մասնագետների մի որոշ մասը` որպես կայացած գիտնականներ, այսօր վերադառնում է հայրենիք` իր ստացած փորձով և կապերով:

«Պետությունը փորձում է չխզել իր կապն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տաղանդավոր հայ երիտասարդների հետ. կարևորն այն է, որ նրանք երբեք չմոռանան իրենց հայրենիքը և իրենց փորձն ու գիտելիքները ներդնեն հայկական գիտության զարգացման գործում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ գիտության համակարգը բարդ ոլորտ է, որտեղ պահանջվում է համակարգված մոտեցում. ֆինանսական մեխանիզմներից զատ, ըստ նախարարի, առկա է նաև կաղապարների, մտածելակերպի, կառուցվածքային փոփոխության խնդիր:

Նոբելյան մրցանակակիրները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել են, որ, ծանոթանալով Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին և հանդիպումներ ունենալով երիտասարդ գիտնականների հետ, բարձր են գնահատում հայ գիտական ներուժը և տպավորված են Հայաստանի բարձրագույն կրթության հաստատությունների մատուցած կրթական ծառայություններով: Նրանք կարևորել են երիտասարդների` գիտությամբ զբաղվելու ցանկությունը և հույս հայտնել, որ իրենց հանրային դասախոսություններն օգտակար և հետաքրքիր են եղել հայ երիտասարդների համար:

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` Նոբելյան մրցանակակիրներին Հայաստան հրավիրելու իրենց ֆեյսբուքյան առաջարկին արձագանքելու և այցին օժանդակելու համար: Երիտասարդները հույս են հայտնել, որ մեծանուն գիտնականների հետ հանդիպումները շարունակական կլինեն և անդրադարձել Հայաստանում համապատասխան լաբորատորիաների առկայությանը` նշելով, որ այն լավ հնարավորություն է հայ երիտասարդների համար` իրենց գիտական փորձերը կատարել հայրենքում, այլ ոչ թե արտերկրում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև գիտության զարգացման, գիտահետազոտական համալսարանների, գիտնականների աշխատավարձերի, դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների մասնագիտական ընտրության և գիտության ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների խնդիրներին:

Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդ գիտնականներին և գիտակրթական ոլորտի խնդիրներին աջակցելու համար Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ) նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրելել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում