Tuesday, 28 05 2024
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
Լուրերի օրվա թղարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարող ենք շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ․ նախագահ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները
Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին
13:45
Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելը

Շահերի պաշտպանության իմիտացիա

Մայիսի 8-ին Մոսկվայում մասնակցելով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում  գրեթե բաց տեքստով դժգոհում էր ՀԱՊԿ-ի դաշնակիցներից, որ նրանք չեն աջակցում Հայաստանին կամ ավելի շուտ Հայաստանի աջակցությանը համարժեք քայլեր չեն անում: Ի՞նչ քայլեր է ակնկալում Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ից՝ այնքան էլ պարզ չէ: Նա առաջին անգամ չէ, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարձրացնում է դաշնակիցների գործողությունների ներդաշնակության, միմյանց շահերի դեմ քայլեր չանելու հարցը, սակայն Սերժ Սարգսյանն ըստ էության այդպես էլ չի կոնկրետանում: Սակայն, մյուս կողմից, իրավիճակը հետաքրքրական է մեկ այլ առումով:

Սերժ Սարգսյանը լիովին իրավացի է իհարկե, երբ ՀԱՊԿ-ում բարձրացնում է դաշնակցային շահերը հարգելու խնդիրը: ՀԱՊԿ-ի անդամները բացարձակապես անհարգալից վերաբերմունք ունեն Հայաստանի շահերի հանդեպ, զենք են վաճառում նրա հակառակորդ Ադրբեջանին՝ շատ մեծ քանակությամբ, նաև Ադրբեջանի հետ քաղաքական հայտարարություններ են անում, որոնք հակասում են Հայաստանի անվտանգությանն ու պետական շահերին: Սակայն, ինչքան էլ որ այս պլանում իրավացի է Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ ՀԱՊԿ-ի նրա՝ այսպես կոչված դաշնակիցներն էլ իրավացի են յուրովի, դժբախտաբար:

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ի դաշնակիցները, կամ այդ կառույցի լոկոմոտիվ Ռուսաստանը, Սերժ Սարգսյանին ըստ էության տվել են այն, ինչ նրա համար գլխավորն է՝ իր անձնական իշխանության անվտանգություն: ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունն են պահում, Սերժ Սարգսյանին աջակցություն են հայտնում «գունավոր հեղափոխություններից», ինչի մասին բազմիցս հայտարարել են և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, և՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Սերժ Սարգսյանին, այսպես ասած, զերծ են պահել ներիշխանական հեղաշրջումներից կամ ոչ իշխանական հեղափոխություններից:

Այս ամենն ապահովվել է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով, այդ ամենի հարցում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի շահերը սպասարկելու, Հայաստանի սուբյեկտությունը Ռուսաստանի շահերին հանձնելու՝ ի հեճուկս Հայաստանի շահերի, իր բոլոր քայլերի դիմաց ստացել է շատ կոնկրետ աջակցություն: Այսինքն՝ այն, ինչ նա առաջին հերթին ակնկալել է ՀԱՊԿ-ի դաշնակիցներից և Ռուսաստանից, ստացել է և կշարունակի ստանալ, եթե հավատարիմ մնա իր պարտավորություններին: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի, Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները կարելի է որակել միանգամայն ազնիվ, առանց պարտք ու պահանջի՝ ինչ տվել է Սարգսյանը, ստացել է համարժեք: Հակառակ դեպքում կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի համար այսօր Հայաստանում իշխանություն պահելը գերդժվար էր լինելու, քանի որ Հայաստանի իշխանական հիմքերը երբեք այսքան թույլ չեն եղել, ինչքան այսօր կամ ընդհանրապես վերջին մի քանի տարիներին:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից պահանջում է ավելին: Իսկ ավելին նրան չեն տա: Ինչու պետք է տան: Չէ՞ որ նման պայմանավորվածություն չի եղել: Հաստատ չի եղել, որովհետև եթե լիներ նման պայմանավորվածություն, ապա Հայաստանը չէր կարող, ուղղակի չէր կարող իր՝ այսպես ասած արտաքին քաղաքական վարքագծում անել քայլեր, որոնք ակնհայտորեն չէին բավարարում, նույնիսկ դեմ էին Հայաստանի պետական շահերին, բայց կատարվում էին, քանի որ այդպես էին պահանջում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի շահերը:

Խնդիրն այն է, որ տրամաբանական նոնսենս է, երբ պետությունն ինքը իր արտաքին քաղաքականությամբ կատարում է իր շահերին և անվտանգությանը հակասող քայլեր, իսկ ահա այլ կազմակերպություններից պահանջում է հավատարիմ լինել իր շահերին և անվտանգությանը, հավատարիմ լինել դաշնակցային պարտավորություններին և հարգել այդ շահերը: Նման բան չի լինում՝ հարգում են նրա շահերը, ով ինքն իր պետական շահերն է առաջին հերթին հարգում և դրանք չի դարձնում ներիշխանական հարաբերությունների պարզաբանման միջոց: Եվ Սերժ Սարգսյանը երևի թե հաստատապես գիտի այս մասին: Գիտի, այդ իսկ պատճառով էլ հերթական անգամ ընդհանրական դժգոհում է, սակայն չի կոնկրետանում, այսինքն՝ կոնկրետ չի ասում, թե հատկապես որ հարցում ՀԱՊԿ-ի որ մի դաշնակցից է դժգոհ:

Չէ՞ որ նման դեպքերում պահանջվում է կոնկրետություն՝ հատկապես, երբ մի քանի անգամ արդեն իսկ ընդհանուր դժգոհություններ եղել են, իսկ հետևություններ և արդյունքներ՝ կարծեք թե ոչ: Այլապես դժգոհությունները կրկնելու կարիք չէր լինի: Սակայն երբ դրանք կրկնվում են, իսկ կոնկրետացում այդպես էլ չկա, սա էլ իր հերթին նշանակում է, որ Սարգսյանի մոտ իրականում դժգոհություն էլ չկա, պարզապես կատարվում են ներքին սպառման քայլեր՝ ցույց տալու համար, որ Հայաստանը դեռ ունակ է իր շահերն արտահայտելու: Մինչդեռ շահը առաջին հերթին շահ է հենց կոնկրետությամբ, ինչպես որ կոնկրետ քայլերով է Հայաստանի իշխանությունը ոտնահարել Հայաստանի պետական շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում