Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Նախարարնե´ր, մի´ խնայեք ձեր նյարդերը. մամուլ

«Կան պաշտոնյաներ, որոնք կառավարության նիստի օրը շենք են մտնում գլխավոր մուտքից: Օրինակ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` չնայած նա շատ լավ գիտի, որ այդ մուտքի մոտ անպայման կանգնած կլինեն որդեկորույս մայրեր, որոնք հաստատ կկանգնեցնեն նախարարին և դարձյալ կպատմեն իրենց վիշտը: Բայց նա երբեք չի զլանում լսել այդ կանանց: Իսկ պաշտոնյաների մեծ մասը նման հանդիպումներից խուսափում է, կառավարություն է մտնում ետնամուտքից, չի ցանկանում բողոքավոր ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնել` պարզ է, որ այդ խոսակցությունների ժամանակ նրանց և իշխանությանն ընդհանրապես ոչ ոք չի գովաբանի: Իսկ հնարավոր անեծքները լսելու համար ամուր նյարդեր են պետք»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Հիշում եմ, այդպիսի շփման ժամանակ պաշտոնյաներից մեկը դժգոհող քաղաքացուն անվանեց «համբալ»: Այսինքն` դու ոչ միայն պետք է համբերատար լսես մարդկանց բողոքը, ոչ միայն թեթև տանես նրանց ակնարկը կամ բացահայտորեն արտահայտած կարծիքը, որ «դուք բոլորդ ավազակ եք և թալանչի», այլև փորձես այդ ամենին չպատասխանել: Ինչ արած, եթե հաշվի առնենք այն բազմաթիվ «հարմարավետությունները», որոնք ուղեկցում են պաշտոնը, պետք է հաշտվել նաև որոշակի «նեղությունների» հետ:

21-րդ դարում, երբ բոլորի դեմքերը տարբեր ռակուրսներով ամեն վայրկյան հայտնվում են ինտերնետում, բացառված է «դերվիշի շորերով» ժողովրդի մեջ մտնելը: Ուրեմն պետք չէ խուսափել գոնե այդ հպանցիկ շփումներից, որքան էլ դրանք տհաճ լինեն: Եթե դուք տեղյակ չեք իրականությունից, հարզելի պաշտոնյաներ, ապա թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձեզ, մեղմ ասած, չի սիրում, այդ զգացմունքները նրանք ունեին մոտավորապես 92 թվականից և, ենթադրում եմ, կունենան ևս մի քանի տասնամյակ: Այդ ոչ այնքան ջերմ զգացմունքների պատճառները երկուսն են. 1) քաղաքացիներն իրենց բարեկեցությունն ու երջանկությունը կապում են ձեզ հետ, 2) դուք ձեր բարեկեցությունն ու երջանկությունը կապում եք ձեր պաշտոնների հետ: Մինչև այդ կրկնակի հանգույցը չքանդվի, անեծքները կշարունակվեն: Իսկ երբ կքանդվի, իշխանավորները կդադարեն այդպիսիք լինել, նրանք այլևս չեն «իշխի» և կդառնան վարչակազմ, ադմինիստրացիա, որը մեր` քաղաքացիներիս որոշմամբ ժամանակավորապես կատարում է որոշակի տեխնիկական ֆունկցիաներ: Եվ այդ դեպքում քաղաքացիները պաշտոնյաների նկատմամբ ոչ տաք, ոչ էլ սառը զգացմունք չեն ունենա: Ինչպես որ մենք ոչ սեր, ոչ էլ ատելություն ունենք արդուկի կամ գազի կաթսայի հանդեպ` միայն թե աշխատեն:

Իսկ մինչ այդ բարի եղեք գոնե շաբաթը մեկ անգամ լսել քաղաքացիների բողոքները, մի շտապեք նրանց հոգեկան հիվանդ կամ անձնական թշնամի անվանել` չնայած այդպիսիք էլ հաստատ կլինեն: Կյանքից չես փախչի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում