2010թ. Բուքերյան մրցանակը (Booker Prize) ստացել է բրիտանական գրող Հովարդ Ջեյկոբսոնը` «Ֆինկլերի հարցը» վեպի համար: Գիրքը սիրո, ընկերության եւ պարտության մասին է: Հեղինակը խնդիր է դրել ցույց տալու, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած հրեան մեր օրերում: Բուքերյան մրցանակն ամեն տարի շնորհվում է Բրիտանական համագործակցության ազգերի ներկայացուցիչներին` անգլերենով լավագույն գրական ստեղծագործության համար: