Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Չէինք պատկերացնում, որ հայ ժողովրդի գլխին այսպիսի դժբախտություն կգա․ Գրիգորյանը՝ նոր կառավարության մասին

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը նախկինում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ սպասում են որոշ նախարարների նշանակմանը, որպեսզի տեսնեն կհամագործակցե՞ն նոր կառավարության հետ, թե՝ ոչ:

Իմանալով արդեն բոլոր նախարարների անունները՝ Ա․ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տեսակետ ունի: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Գրիգորյանն ասաց, որ իրենք սպասելիքներ ունեին, որոնք չարդարացան. «Մեր ամբողջ ներդրումային ծրագրերը՝ կապված Հայաստանի հետ, մենք ուղղակիորեն ածանցում էինք նոր նախարարների կաբինետ ստեղծելու հետ: Իհարկե, առանձնապես մեծ հույսեր չունեինք, որ կարող է փայլուն կաբինետ լինել, բայց որ այսպիսի ողբերգություն կգար մեր ազգի գլխին՝ ևս չէինք սպասում: Մենք անընդհատ պահանջում էինք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, և եթե մեզ հարցնեին, թե ով է երկրորդ հանցագործը մեր տնտեսությունը կոռումպացված դարձնելու և կործանելու համար, մենք կասեինք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հանկարծ Գագիկ Խաչատրյանը ավելի բարձր պաշտոնի է արժանանում, սա ոչ մի այլ անունով չենք կարող կոչել, քան ցինիզմ ամբողջ տաս միլիոն հայության նկատմամբ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենք խիստ վդովմունք են հայտնում այսպիսի խեղկատակությունների համար, և ընդգծեց, որ այս կաբինետն ավելի վատն է, քան նախորդը, որ կարողացավ տնտեսությունը հիմնովին կործանել. «Եթե նախկինում մեկ-երկու նախարարներ կային, որ որոշ չափով նորմալ էին աշխատում, նրանց ազատեցին և փոխարինեցին այնպիսի մարդկանցով, որոնք ապահովելու են Սերժ Սարգսյանի մինչև 2018 թվականի նախագահումը՝ մեկ հատկանիշ ունենալով՝ նվիրվել նրան ու աչքերը ամեն ինչի վրա փակել»:

Աշոտ Գրիգորյանն ասաց, որ նոր կառավարությունում չկա մի անուն, որի մասին կարելի է լավ խոսել. «Գագիկ Խաչատրյանը մեջների տիտանն է, որևէ նոր անուն, որի հետ կարող ենք համագործակցել՝ չգիտեմ: Որոշ քայլեր կանենք իհարկե, կհամագործակցենք, բայց միայն նրա համար, որ հանկարծ նախագահը չասի, որ առանց սպասելու՝ կարծիք ենք հայտնում, չասի՝ եթե այդքան հայրենասեր եք, ինչո՞ւ չեք փորձում: Կփորձենք, պարոն նախագահ, բայց սկզբից էլ հայտարարում ենք, որ ավելի ծանր արդյունքներ ենք ունենալու, կփորձենք, որ հանկարծ «սխալված» դուրս չգանք»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում