Sunday, 19 05 2024
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Կառավարությունը գտել է դեֆոլտ ցույց չտալու ձևը. Facebook

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

Աժ-ում ընթանում են 2013թ բյուջեի նախագծի քններկումները։ Ճիշտն ասած կառավարության անդամների նախնական բացատրություններից հետո այնպիսի տպավորություն ունեմ, որ այս փաստաթղթի ընդունումով էլ ավելի է հայաթափվելու երկիրը։

Բավական է ասել, որ չնայած 6.2% տնտեսական աճին մենք 2013թ 4-ից մինչև 5.5% ավելի վատ ենք ապրելու՝ տեղի է ունենալու իրական եկամուտների անկում այդ չափով։ Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ մարդ, ապա 2013-ին կլքի ևս 130 կամ 140 հազար։ Կառավարությունն ասում է, որ 2013թ 107 մլրդ դրամով ավել է ծախսելու։ Մի կողմ թողնենք, թե ի՞նչու է 107 մլրդ-ով ավելացել և ոչ թե 307-ով (ի դեպ, ճիշտ կլիներ ԱԺ-ում բյուջեի քննարկումներկ սկսել եկամուտներից)։ Բա լավ այդ 107 մլրդ-ից ի՞նչու գոնե մեկ դրամ չի գնում, օրինակ, կենսաթոշակների բարձրացմանը։ Պարզվում է, որ մի 40 մլրդ դրամով ավելանում է արտաքին պարտքի սպասարկումը, և ինչ որ ծախսեր են ավելանում անվտագության համակարգում ու ԿԲ-ում։ Ի՞նչ եք անում այս ահռելի ստվերի հետ։ Ֆինանսների նախարարն ասում էր, որ ստվերային տնտեսությունը ՀՀ-ում 35% է։ Իս այն դիտարկմանը թե 44,6% է եղել ասաց, որ տասնորդականով ստվերային տնտեսություն չի լինում։ Պարզվում է, որ լինում է, այն էլ ինչպես։ Տես՝ http://images.businessweek.com/ss/10/07/0729_worlds_biggest_shadow_economy/19.htm։ Եվ այսպես, ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 51.7% է։ Իր հերթին վարչապետն ասում է, որ 2013թ բյուջեն (դրա հիմնական առանձնահատկությունը) սոցիալական է։

Ի՞նչպես կարող է սոցիալական լինել մի բյուջե, որի արդյունքում կենսամակարդակի առնվազն 5% անկում է լինելու։ Երկրորդ, ինչքան հասկանում եմ, 2013-ին պետք է վերադարձնել 418 մլն դոլար՝ գրեթե 2 անգամ ավել, քան 2012-ին (ԿԲ-ի պարտքերն էլ պետք է հաշվի առնել)։ Վաղօրոք ասել էի, որ 2013-ի աշնանը կարող է դեֆոլտ լինել։

Եվ ուրեմն կառավարությունը գտել է դեֆոլտ ցույց չտալու ձևը՝ կենսամակարդակի բացարձակ վատացում մինչև 5.5% և հարաբերական վատացում 11.7% (5.5 + 6.2)։ Երրորդ, այդ որ հիմարն է միևնույն տարում համ կրկնակի վճարումներ կատարում արտաքին պարտքի մասով, համ էլ էլ բյուջեի դեֆիցիտը կրճատում։ 2013-ի մեր դեֆիցիտը 6 անգամ ավելի փոքր է քան ԱՄՆ-ի և 1.5 անգամ փոքր քան եՄ շատ երկրներում։ Դեֆիցիտի շեշտակի կրճատումը հիմա մտաբերեցի՞ք։ Մեգաէկոնոմիկայի գծով մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնաճի և բյուջեի դեֆիցիտի չափից դուրս ցածր մակարդակը այն երկրների համեմատ, որոնց արժույթով պահվում են մեր պահուստները (մեր պարագայում՝ դոլար – ԱՄՆ, եվրո – ԵՄ և այլն) հանգեցնում է նրան, որ արտարժույթի տեր երկրների (տվյալ պարագայում ԱՄՆ, Եվրամիություն) ներքին պարտքը հեշտությամբ տրանսֆորմացվում է այդ երկրների արտաարժույթը իբրև պահուստ ու հիմնական հաշվարկ օգտագործող երկրների արտաքին պարտքի։

Հետևապես, նման անհեթեթ իրավիճակից խուսափելու համար չի կարելի ունենալ ավելի ցածր գնաճ, քան ԱՄՆ-ն, չի կարելի թույլ տալ (ցանկացած գնով) դրամի արժևորում դոլարի նկատմամբ։ Եթե սրա հետ կապված կան գնաճային ռիսկեր, ապա դրանք պետք է փոխհատուցել հակամենաշնորհային քայլերի, մոնոպոլիաների թուլացման և ներքին շուկայում մրցակցության ուժեղացման հաշվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում